Աղվոր (անձնանուն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աղվոր
Աղվոր
Տեսակերկսեռ անձնանուն և անձնանուն
Նշանակությունգեղեցիկ, սիրուն
Ծագում
Ծագման լեզուհայերեն[1]
Կապված հոդվածներ«Աղվոր» սկսվող էջեր

Աղվոր, հայկական արական և իգական անուն։ Առաջացել է հայերեն ժողովրդական աղվոր՝ «գեղեցիկ, սիրուն» բառից։ Գործածվել է 13-17-րդ դարերում, այնուհետև դուրս է եկել գործածությունից[2]։

Գործածություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աղվոր Խարբերդցի, նվիրատու Կապոսի Ս․ Լուսաւորիչ վանքի[3]։
  • Աղուոր տիկին, մայր Կոստանդին Պեհեսնեցի եպիսկոպոսի, որ էր առաջնորդ Սկևռայ վանից և գրել տվեց Առակք Սողոմոնի, Սիրաք և Յոբ[4]։
  • Աղվոր, կին Պաղտասարի և մայր Խանտէրի, կնոջ Մարսուանցի մահտեսի Նորհատի, որ Սեբաստիայում գրել տվեց մի Աւետարան[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Աճառյան Հ. Հայոց անձնանունների բառարան (հայ.)Երևանի պետական համալսարան, 1942. — հատոր 5.
  2. Հրաչյա Աճառյան, Հայոց Անձնանունների Բառարան, հ. Ա, Երևան, «Երևանի պետական համալսարանի հրատարակություն», 1942, էջ 112 — 634 էջ։
  3. Ձեռագիր, Վենետիկ, Բ, էջ 35, 1295 թ
  4. Ձեռագիր, Վասպուրական, էջ 60, 1314 թ
  5. Ձեռագիր, Սեբաստիա, ՀԱ 1936, էջ 546, 1659 թ