Աղջիկների վերջին ճանապարհորդությունը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աղջիկների վերջին ճանապարհորդությունը
ճապ.՝ 少女終末旅行
Ժանրգիտաֆանտաստիկ անիմե և մանգա[1][2][3][…], դրամա ժանրի անիմե կամ մանգա[2][3][4], առօրյա կյանքի անիմե և մանգա[5][1][2][…] և հետապոկալիպտիկ մանգա
Երկիր Ճապոնիա[1][2]
Թվականփետրվարի 21, 2014
ԿայքՊաշտոնական կայքէջ
Ֆիլմի թողարկում «{{{հայերեն անվանում}}}»

Աղջիկների վերջին ճանապարհորդությունը (ճապ.՝ 少女終末旅行 Սյոձյո սյումացու րյոկո), Ցուկումիձույի մանգան, որը 2014 թվականի փետրվարից 2018 թվականի հունվար «Շինչոշա» հրատարակչության կողմից հրատարակվել է Kurage Bunch ինտերնետ ամսագրում, 6 հատորով։ White Fox ստուդիայի կողմից վերամշակված անիմե թողարկվել է 2017 թվականի հոկտեմբերից դեկտեմբեր ամիսներին։ Մանգան լիցենզավորվել է` АСТ հրատարակչության կողմից ռուսերենով թողարկվելու համար, մակետի վրա աշխատելու է «Րեանիմեդիա» ընկերությունը[6]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմությունը երկու աղջիկների` Չիտոյի և Յուրիի մասին է, որ տեղաշարժվում են պատերազմից դատարկված քաղաքի ավերակներով։ Օրեցօր նրանք տեղաշարժվելով մոդիֆիկացված Kettenkrad-ով` փնտրում են ուտելիք և ռեսուրսներ։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չիտո (ճապ.՝ チト)` գլխավոր հերոսներից մեկը, ունի մականուն` Չիի-չան։ Ունի մուգ գույնի մազեր, մեքենաների մասին լայն գիտելիքներ։ Ի տարբերություն Յուրիի` նա պեդանտ է և շատ է սիրում գրքեր։ Հիմնականում հանգիստ ու զուսպ է։ Վարում է Kettenkrad-ը։

Սեյու` Ինորի Մինասե

Յուրի (ճապ.՝ ユーリ)` երկրորդ գլխավոր հերոսը, մականունը Յու է։ Բաց գույնի մազեր ունի։ Շատակեր է, հաճախ ցանկանում է ավելին ուտել, քան կա պահեստում։ Հրացանների մասնագետ։

Սեյու` Յուրիկա Կուբո

Կանաձավա (ճապ.՝ カナザワ)` ճանապարհորդ, ում աղջիկները գտել էին քաղաքի վերին շերտեր դուրս գալ փորձելիս։ Քարտեզագիր, ցանկանում է կազմել ամբողջ քաղաքի քարտեզը։ Աղջիկներից բաժանվելիս նրանց է նվիրում իր տեսախցիկը։

Սեյու` Ակիրա Իսիդա

Իշիի (ճապ.՝ イシイ)` գիտնական կին, ապրում է լքված օդային բազայում։ Չիտոյին և Յուրիին հանդիպելուց հետո նրանցից օգնություն է խնդրում, որպեսզի հին գրառումներով ինքնաթիռ պատրաստի և ուրիշ քաղաք գնա։ Աղջիկներին կարտոֆիլ է տալիս և պատմում, թե որտեղից կարելի է դրանք գտնել։

Սեյու` Կոտոնո Միցուիշի

Նուկո (ճապ.՝ ヌコ)` հանելուկային արարած, որին գտնում են Չիտոն և Յուրին ճանապարհորդության ժամանակ։ Կարող է փոխել իր ձևը, որպեսզի մեխանիզմները աշխատեցնի և ռադիոալիքների միջոցով շփվի որևէ մեկի հետ։

Սեյու` Կանա Հանաձավա

Մեդիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանգա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանգան, որը գրել և նկարազարդել է Ցուկումիձուն, 2014 թվականի փետրվարից 2018 թվականի հունվար «Շինչոշա» հրատարակչության կողմից հրատարակվել է Kurage Bunch ինտերնետ ամսագրում[7]։ 2014 թվականի նոյեմբերի 8-ին թողարկվել է առաջին հատորը, տանկոբոնի (առանձին գիրք) ֆորմատով։ Մինչև 2018 թվականի մարտի 9-ը թողարկվել է 6 հատոր[8]։

2020 թվականի հունիսի 2-ին ВКонтакте սոցիալական ցանցում «Րեանիմեդիա» ընկերության խմբում հրապարակվել է մանգայի լիցենզիայի գնման մասին հայտարարություն։ Առաջին գրքի հրապարակումը պլանավորված է մինչև տարվա վերջ[6]։

Հատորների ցուցակ
Հրատարակման ամսաթիվ ISBN
1 2014 թվականի նոյեմբերի 8[9] ISBN 978-4-10-771781-8
2 2015 թվականի հուլիսի 9[10] ISBN 978-4-10-771830-3
3 2016 թվականի փետրվարի 9[11] ISBN 978-4-10-771874-7
4 2016 թվականի նոյեմբերի 9[12] ISBN 978-4-10-771929-4
5 2017 թվականի սեպտեմբերի 8[13] ISBN 978-4-10-772009-2
6 2018 թվականի մարտի 9[8] ISBN 978-4-10-772009-2

Անիմե[խմբագրել | խմբագրել կոդը]

White Fox ստուդիայի կողմից անիմեի վերամշակված ձևը 2017 թվականին Anime Expo-ում հայտարարել է Kadokawa ընկերությունը[14]։ ՌԵժիսորն է եղել Տակահարու Օձակին, սցենարիստը` Կաձույուկի Ֆուդեյասուն։ Կերպարների դիզայնը մշակել է Մաի Տոդոն։ Ճապոնիայում անիմեի թողարկումը շարունակվել է 2017 թվականի հոկտեմբերի 6-ից դեկտեմբերի 22-ը[15]։ Ցուկումիձուն անիմացիան նկարել էր ավարտող գրադրվագի համար։

Գլխավոր հերոսների հնչյունավորման դերասանուհիներ Ինորի Մինասեն և Յուրիկա Կուբոն համատեղ կատարում են «Ugoku Ugoku»(ճապ.՝ 動く、動く|Ուգոկու ուգոկու) բացման և փակման կոմպոզիցիաները և «More One Night»-ը համապատասխանաբար[16]։

Ընդունելություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանգայի անգլերեն հրատարակչության առաջին երկու հատորները ընդգրկվել են 2018 թվականի Ամերիկյան գրադարանային ասոցիացիայի դեռահասների համար նախատեսված նշանավոր գրաֆիկական վեպերի մեջ[17]։ Crunchyroll Anime Awards 2017-ում անիմեն հաղթել է «Լավագույն առօրյա» անվանակարգում[18]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 AniList — 2013.
  2. 2,0 2,1 2,2 2,3 MangaDex — 2018.
  3. 3,0 3,1 MangaUpdates — 2004.
  4. Anime-Planet
  5. MyAnimeList — 2006.
  6. 6,0 6,1 «Объявление о лицензировании в группе «Реанимедии» ВКонтакте» (ռուսերեն). 2020 թ․ հունիսի 2. Վերցված է 2020 թ․ հունիսի 2-ին.
  7. «Tsukumizu's Girls' Last Tour Manga Ends on Friday». Anime News Network (անգլերեն). 2018 թ․ հունվարի 6. Վերցված է 2018 թ․ փետրվարի 23-ին.
  8. 8,0 8,1 «少女終末旅行 6巻(完)» (ճապոներեն). Շինչոշա. Վերցված է 2018 թ․ հուլիսի 8-ին.
  9. «少女終末旅行 1巻» (ճապոներեն). Շինչոշա. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 21-ին.
  10. «少女終末旅行 2巻» (ճապոներեն). Շինչոշա. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 21-ին.
  11. «少女終末旅行 3巻» (ճապոներեն). Շինչոշա. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 21-ին.
  12. «少女終末旅行 4巻» (ճապոներեն). Շինչոշա. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 21-ին.
  13. «少女終末旅行 5巻» (ճապոներեն). Շինչոշա. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 21-ին.
  14. «Kadokawa Announces Girls' Last Tour Anime & Original Anime Project». Anime News Network (անգլերեն). 2017 թ․ հուլիսի 2. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 7-ին.
  15. «Girls' Last Tour Anime Casts Inori Minase, Yurika Kubo & Debuts October 6». Anime News Network (անգլերեն). 2017 թ․ սեպտեմբերի 7. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 7-ին.
  16. «PRODUCTS|TVアニメ「少女終末旅行」公式サイト». girls-last-tour.com (ճապոներեն). Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 15-ին.
  17. «2018 Great Graphic Novels for Teens» (անգլերեն). Ամերիկական գրադարանային ասոցիացիա. Վերցված է 2018 թ․ հուլիսի 8-ին.
  18. «Crunchyroll Anime Awards 2017». Crunchyroll. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 8-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աղջիկների վերջին ճանապարհորդությունը» հոդվածին։