Աղբյուրակներ (գաղտուն, հոգետուն), նորածնի գանգաթաղի դեռ չոսկրացած, փուխր-շարակցական հյուսվածքներ։
Գտնվում են գանգաթաղի ոսկրերի միացման տեղերում։ Ամենամեծը՝ ճակատային աղբյուրակը, ոսկրանում (փակվում) է կյանքի երկրորդ տարվա կեսին, մնացած 5-ը՝ ավելի վաղ։ Ուշ են ոսկրանում ռախիտով տառապող երեխաների աղբյուրակները։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 250)։