Jump to content

Ականանետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ականանետ
Միափող ականանետ
Տեսակզենքի ֆուկցիոնալ դաս
Ենթատեսակhigh-trajectory artillery gun? և muzzle loader?

Ականանետ, հրետանու տեսակ, նախատեսված գագաթնահար հրաձգության համար։ Արևմտյան գրականության մեջ ականանետը հայտնի է, որպես մորտիր, մորթար, մորտերո և այլն[1]: Իսկ ականանետի զինամթերքը արևմուտքում կոչվում է մորտիրի արկ: Ականանետ տարբերակը հայերեն լեզվում տարածվել է ռուսալեզու գրականությունից, այսպիսով տարբերակելով ական (ինժեներական) և հրետանու ական : Առաջին անգամ կիրառել են ռուսական զորքերը 1904-1905 թվականներին ռուս–ճապոնական պատերազմում։

Ի տարբերություն մյուս հրանոթների, ականանետը ունի պարզ կառուցվածք, սպասարկման հեշտ ձև, փոքր կշիռ, մեծ մանևրայնություն, կարճ տարածությունների վրա հրաձգություն կատարելու հնարավորություն։

Ականանետը լինում է՝

  • միափող
  • բազմափող (ռեակտիվ)։

Վերջինը հրաձգություն է կատարում ռեակտիվ արկերով (ականներով)։


Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ականանետ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 221

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «mortar definition». Oxford Dictionary of English (անգլերեն). Oxford University Press. Արխիվացված է օրիգինալից October 9, 2019-ին. Վերցված է 10 October 2019-ին.