Jump to content

Ական (հրետանու)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ական (այլ կիրառումներ)
Ական
120մմ ականանետի ականներ
Տեսակզենքի ֆուկցիոնալ դաս
Ենթատեսակզինամթերք և փամփուշտ

Հրետանու ական հրետանային զինամթերքի տեսակ է[1]: Կիրառվում է ականանետներից կրակ վարելու համար, այստեղից էլ անվանումը: Արևմտյան գրականության մեջ ականանետը հայտնի է, որպես մորտիր, մորթար, մորտերո և այլն[2]: Իսկ ականանետի զինամթերքը կոչվում է և տարբերակվում է որպես ուղղակի մորտիրի արկ: Ականանետ տարբերակը հայերեն լեզվում տարածվել է ռուսալեզու գրականությունից, այսպիսով տարբերակելով ական (ինժեներական) և հրետանու ական:


Հրետանու ականները կիրառվում են ինչպես հարթափող ականանետների , այնպես էլ ակոսափող ականանետների համար և ըստ թռիչքի կայունության սկզբունքի տարբերակվում են երկու տեսակ՝ պտտվող և պոչաթևավոր[3]: Որոնք էլ իրենց հերթին ըստ նշանակության լինում են հիմնական, հատուկ և օժանդակ նշանակության:

Հրետանու ականի կառուցվածքը

Հիմնական ականներն են՝ բեկորային ական, բեկորա-ֆուգասային ական, կումուլյատիվ-հրկիզող և կասետային ական։ Հատուկ նշանակության ականնեը լինում են՝ ծխային, լուսավորող և քարոզչական ականներ: Օժանդակ ականները նախատեսված են ուսումնական նպատակների համար[3]:


Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Коллектив авторов Том 5, статья «Мины Артиллерийские» // Советская военная энциклопедия / Под ред. А. А. Гречко. — М.: ВоенИздат, 1978. — С. 311. — 686 с. — 100 500 экз.
  2. «mortar definition». Oxford Dictionary of English (անգլերեն). Oxford University Press. Արխիվացված է օրիգինալից October 9, 2019-ին. Վերցված է 10 October 2019-ին.
  3. 3,0 3,1 Коллектив авторов Том 1, статья «Артиллерийская мина» // Военная энциклопедия / Под ред. П.С. Грачёв. — М.: ВоенИздат, 1997. — С. 257-258. — 639 с. — 10 000 экз.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ական (հրետանու)» հոդվածին։