Ալրաղաց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ալրաղաց, հատիկից ալյուր արտադրող ձեռնարկություն։ Հատիկը աղալու տեխնիկան անցել է զարգացման մեծ ճանապարհ՝ նախնադարյան աղորիքից մինչև ժամանակակից ալրաղացները։ Վերջինները, սովորաբար, լրիվ էլեկտրիֆիկացված են ու մեքենայացված։ Հատիկն ալրաղաց է ընդունվում մեքենայացված ու պնևմատիկ տեղակայումների օգնությամբ և ուղարկվում պահեստ՝ մի քանի տասնյակ հազար տոննա տարողությամբ էլևատոր։

Աղացման տեխնոլոգիական պրոցես[խմբագրել | խմբագրել կոդը]

Հատիկի աղացման տեխնոլոգիական պրոցեսը բաժանվում է երեք հիմնական մասի՝

  • հատիկի մաքրում ու նախապատրաստում,
  • աղում,
  • լցում պարկերի մեջ։

Հատիկի մաքրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հատիկի մաքրումն ու նախապատրաստումը կատարվում են ալրաղացի հատիկամաքրման բաժանմունքում։ Հատիկազտիչ ու հատիկամաքրիչ մեքենաներում այն մաքրում են կողմնակի խառնուրդներից, լվանում լվացման մեքենաներում և նախապատրաստում աղալու համար՝ կոնդիցիոներներում մշակելով ջրով և ջերմությամբ։

Աղում[խմբագրել | խմբագրել կոդը]

Առավել լայն տարածում է ստանում հատիկի արագացված կոնդիցիոնումը՝ հիմնված շոգու կիրառման վրա։ Հատիկն աղալիս այն նախապես մանրացնում են՝ թաղանթը հեռացնելու և էնդոսպերմը ձավարի վերածելու համար (գջլտման պրոցես)։

Ստացված ձավարից քամհար մեքենաներում և հղկող գրտնակիչ հաստոցներում (7-8 հաստոց) առանձնացնում են թաղանթի մանր մասնիկները (հարստացում), որից հետո՝ մաքուր ձավարն աղում գրտնակիչ հաստոցներով (12-13 հաստոց) և ստանում ալյուր։

Գրտնակիչ հաստոցների հետ միասին աշխատում են նաև մաքրող մեքենաները, որոնք ալյուրը տեսակավորում են ըստ մասնիկների խոշորության և, մասամբ նաև, ըստ որակի։ Ստացված ալյուրը ուղարկվում է հատուկ պահեստները։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընթերցե՛ք «ալրաղաց» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալրաղաց» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 192