Ալտերացիա (երաժշտություն)
Արտաքին տեսք
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալտերացիա (այլ կիրառումներ)
Ալտերացիա (լատին․՝ alterare — «փոփոխություն»).
- հիմնական հնչյունաշարի աստիճանների (դո, ռե, մի, ֆա, սոլ, լա, սի) բարձրության փոփոխումը մեկ կամ երկու կիսատոնով։
Ալտերացիաի նշաններն են՝
- # (դիեզ), որ նշանակում է կես տոնով բարձրացում,
- ♭ (բեմոլ)՝ կես տոնով իջեցում,
- X (դուբլ–դիեզ)՝ երկու կիսատոնով բարձրացում)
- ♭♭ (դուբլ–բեմոլ)՝ երկու կիսատոնով իջեցում։
Ալտերացիաի դեպքում հնչյունի հիմնական անվանը միանում է ալտերացիաի նշանի անվանումը (օրինակ, սի-բեմոլ)։ Ալտերացիաի վերացումը նշվում է (բեկար) նշանով։
- Լադի անկայուն հնչյունների բարձրացումը կամ իջեցումը կես տոնով՝ ձգտողականությունը սրելու նպատակով։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալտերացիա (երաժշտություն)» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 191)։ |