Ալտերացիա (երաժշտություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Ալտերացիա (այլ կիրառումներ)
G7alt chord.png

Ալտերացիա (լատ.՝ alterare — «փոփոխություն»).

  • հիմնական հնչյունաշարի աստիճանների (դո, ռե, մի, ֆա, սոլ, լա, սի) բարձրության փոփոխումը մեկ կամ երկու կիսատոնով։

Ալտերացիաի նշաններն են՝

  • # (դիեզ), որ նշանակում է կես տոնով բարձրացում,
  • ♭ (բեմոլ)՝ կես տոնով իջեցում,
  • X (դուբլ–դիեզ)՝ երկու կիսատոնով բարձրացում)
  • ♭♭ (դուբլ–բեմոլ)՝ երկու կիսատոնով իջեցում։

Ալտերացիաի դեպքում հնչյունի հիմնական անվանը միանում է ալտերացիաի նշանի անվանումը (օրինակ, սի-բեմոլ)։ Ալտերացիաի վերացումը նշվում է (բեկար) նշանով։

  • Լադի անկայուն հնչյունների բարձրացումը կամ իջեցումը կես տոնով՝ ձգտողականությունը սրելու նպատակով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png