Jump to content

Ալմենարի ամրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալմենարի ամրոց
Castillo de Almenar
Նկարագրություն
Տեսակդղյակ
Տեղագրություն41°40′53″ հս․ լ. 02°12′08″ ամ. ե.HGЯO
ՀասցեԱլմենար դե Սորիա քաղաք
Վարչական միավորAlmenar de Soria?
ԵրկիրԻսպանիա
Կառուցված10-րդ դար
Ընթացիկ վիճակԿանգուն
Քարտեզ
Քարտեզ
 Castle of Almenar Վիքիպահեստում

Ալմենարի ամրոց (իսպ.՝ Castillo de Almenar) կամ Սորիայի Ալմենարի ամրոց (իսպ.՝ Castillo de Almenar de Soria), գտնվում է Իսպանիայի Սորիա պրովինցիայի Ալմենար դե Սորիա բնակավայրում։

1949 թվականին ապրիլի 22-ի որոշմամբ ամրոցը ստացել է հատուկ պահպանվող հուշարձանի կարգավիճակ, իսկ 1986 թվականին Իսպանիայի մշակույթի նախարարության կողմից Ալմենարի ամրոցն ընդգրկվել է Իսպանիայի պատմական արժեք ունեցող հուշարձանների ցանկի մեջ[1]։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամենահին մնացորդները Ալմենարի ամրոցի՝ մեծարման աշտարակները, թվագրվում են 10-րդ դարի կառույց։ 15-րդ դարում կառուցվեց միջնաբերդը իր ատամնավոր պարսպաշաչով ու շրջանաձև աշտարակներով։ Մեկ դար անց փոխվեց նաև աշտարակների կառուցվածքն ու տեսքը։

Ամրոցի ամբողջական տեսքը

Ամրոցի ծաղկման շրջանում կառուցվեց նաև արտաքին պարսպաշարը։ Միջնաբերդը բնակելի էր։ Այն ուներ պատկերասրահ։ Հետագայում կառուցվեց նաև հանդիսությունների համար սանդուղք։

Երկար ժամանակ ամրոցը հանդիսացել էր Կառլոս 2-րդի և Ֆելիպ 5-րդի նստավայրը։

Ամրոցի մի հատվածը

Ամրոցը հանդիսացել է իսպանացի հայտնի գրող Գուստավո Ադոլֆո Բեկկերի (իսպ.՝ Gustavo Adolfo Bécquer) ոգեշնչման առարկան, որի ժամանակ գրվել է նրա «Լեգենդներից» մի քանիսը։

Սորիայի պրովինցիայում Ալմենարի ամրոցը լավագույն պահպանված ամրոցներից մեկն է։

Առաջին հարկը վարձակաությամբ տրվել է Կոնստաբլին, որը այն օգտագործել է մինչև 1940 թվականը, որպես զորանոց[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 28-ին.
  2. http://www.joyasinmobiliarias.com/almenar/

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]