Ալմազովո (դաստակերտ)
Տեսակ | կալվածք և ճարտարապետական հուշարձան |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Ալմազովո (Շչոլկովսկի շրջան) |
Ժառանգության կարգավիճակ | Ռուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ[1] |
«Ալմազովո» դաստակերտ (ռուս.՝ Усадьба «Алмазово»), XVIII դարի կեսերի նախկին ազնվական դաստակերտ, որը գտնվում է համանուն գյուղի տարածքում՝ Մոսկվայի մարզի Շչոլկովսկի շրջանում, Մեդվեժի լճերից 4 կմ դեպի հարավ-արևելք (Ռուսաստան)։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տեղանքը, որտեղ ավելի ուշ կառուցվել է դաստակերտը, հայտնի էր որպես Օշիտկովո և XVI—XVII դարերի հարկամատյաններում գրանցված էր որպես անմշակ հողատարածություն։ Այդ հողի առաջին սեփականատերեր են դարձել Ելիզարովները, որը նրանց շնորհել է Միխայիլ Ֆեոդորովիչ ցարը։ 1707 թվականին տեղանքն անցել է Ելիզարովների փեսային՝ ազնվական Սեմյոն Երոֆեևիչ Ալմազովին, որի օրոք Սերգի Ռադոնեժցու պատվին այստեղ հիմնադրվել է առաջին փայտե եկեղեցին, և այդ պատճառով էլ գյուղը սկսել է կոչվել Սերգիևսկոյե։ 1730-ական թվականներին արդեն Սեմյոն Երոֆեևիչի որդու՝ Իվանի օրոք փայտե եկեղեցին փոխարինվել է քարե շինությամբ։ 1753 թվականին գույքը ձեռք է բերել խոշոր հողատեր և արդյունաբերող Նիկիտա Ակինֆիևիչ Դեմիդովը։
Դաստակերտը մեր օրերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեր օրերում դաստակերտի ամբողջ համակառույցից պահպանվել է միայն մի քանի շենք` գլխավոր շենքը և երկու կողաշենքերը, ինչպես նաև վերականգնված տաճարը։ Այժմ այստեղ է գտնվում Ալմազովոյի հատուկ (շտկող) գիշերօթիկ դպրոցը, որը սկիզբ է առնում խորհրդային ժամանակներից։ Լճակների համակարգից և ջրանցքների ցանցից, ինչպես նաև պուրակային տնկարկներից քիչ բան է մնացել, տեղանքը ճահճացած է, և անվտանգ զբոսանքի հնարավորություն այնտեղ չկա։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Усадьба «Алмазово» на сайте администрации Щёлковского района
- Усадьба Алмазово — история, фотографии, схема
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Глушкова В.Г. Усадьбы Подмосковья. — М.: Вече, 2011. — (Исторический путеводитель). — 2 000 экз. (մարզ)
- ↑ Постановление Совета Министров РСФСР № 1327 от 30.08.1960