Ալեքսեյ Բախարև
Անձնական տվյալներ | |||
---|---|---|---|
Քաղաքացիությունը | Ռուսաստան և Ուկրաինա | ||
Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 12, 1976[1] | ||
Ծննդավայր | Petrov Val, Kamyshinsky District, Վոլգոգրադի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ | ||
Մահվան ամսաթիվ | մարտի 18, 2022 (45 տարեկան) | ||
Մահվան վայր | Դոնեցկ, Ուկրաինա | ||
Հասակ | 1,73 մետր | ||
Դիրք | կիսապաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | ավարտել է արիերան | ||
| |||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) |
| |||
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Ալեքսեյ Ալեքսանդրովիչ Բախարև (ռուս.՝ Алексей Александрович Бахарев, հոկտեմբերի 12, 1976[1], Petrov Val, Kamyshinsky District, Վոլգոգրադի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - մարտի 18, 2022, Դոնեցկ, Ուկրաինա[2]), ռուս և ուկրաինացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալեքսեյ Բախարևը Տոլյատիի ֆուտբոլի սան է։ Նրա առաջին մարզիչը եղել է Վադիմ Գրիգորևիչ Խաջիևը։ Հայտնի է Տոլյատիի «Լադա», Մոսկվայի «Սպարտակ», Վոլգոգրադի «Ռոտոր» և Դոնեցկի «Շախտյոր» ակումբներում իր ունեցած ելույթներով։
2008 թվականին Պյատիգորսկի «Մաշուկ-ԿՄՎ» ակումբի կազմում մասնակցել է Ռուսաստանի առաջին դիվիզիոնում։ Ունենալով ծնկի ծանր վնասվածք՝ արթրոզ, Բախարևը մրցաշրջանի ընթացքում մասնակցել է ընդամենը վեց հանդիպման առաջնության սկզբում։ 2008 թվականի հունիսի 5-ին՝ 2008 թվականի առաջնության 15-րդ տուրից հետո հայտնի է դարձել, որ նա հեռացել է թիմից, բայց դրա պատճառներն անհայտ են[3]։
2011 թվականին Ալեքսեյ Բախարևը դարձել է Դոնեցկի «Շախտյորի» մանկական թիմի մարզիչ[4]։
Ելույթներ հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալեքսեյ Բախարևը մասնակցել է մեկական խաղի Ռուսաստանի և Ուկրաինայի հավաքականների կազմում։
- 18 նոյեմբերի, 1998, ընկերական խաղ, Բրազիլիա–Ռուսաստան (5:1) Հանդիպման 53-րդ րոպեին դուրս է եկել փոխարինման,
- 21 օգոստոսի, 2002, ընկերական խաղ, Ուկրաինա–Իրան (0:1) 56-րդ րոպեի փոխարինվել է։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռուսաստանի չեմպիոն – 1997
- Ռուսաստանի գավաթակիր – 1997/98
- Ուկրաինայի չեմպիոն (2) –2001/02, 2004/05
- Ուկրաինայի առաջնության արծաթե մեդալակիր (5) – 1998/99, 1999/2000, 2000/01, 2002/03, 2003/04
- Ուկրաինայի գավաթակիր (3) – 2000/01, 2001/02, 2003/04
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ «Сам Бахарев уточняет, что по паспорту родился в Мирном Архангельской области, по месту службы отца, куда его специально привезли на регистрацию (Спорт-Экспресс (газета). — 11 февраля 1997)». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 30-ին.
- ↑ Обзор 15-го тура в Первом дивизионе-2008
- ↑ «Алексей Бахарев: «Скоро буду папой»». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 30-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Профиль на сайте ukrsoccerhistory.com». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 30-ին.
- «Бахарев: Гармашов сказал, что «Барса» давала мне маленькую зарплату». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 30-ին. — Р-Спорт, 18 июня 2012
|
- Հոկտեմբերի 12 ծնունդներ
- 1976 ծնունդներ
- Մարտի 18 մահեր
- 2022 մահեր
- Դոնեցկ քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Շախտյոր Դոնեցկի ֆուտբոլիստներ
- Ուկրաինայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Ուկրաինացի ֆուտբոլիստներ
- Ռուբինի ֆուտբոլիստներ
- Ռուս ֆուտբոլիստներ
- Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի խաղացողներ
- Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստներ
- Սպարտակ Մոսկվայի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի կիսապաշտպաններ