Ալեքսանդր Պոպով (գրող)
Ալեքսանդր Պոպով | |
---|---|
Ծնվել է | հունիսի 22 (հուլիսի 5), 1906, հունիսի 22, 1906[1] կամ հունիսի 9 (22), 1906[1] |
Ծննդավայր | Դոնի Ռոստով, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | դեկտեմբերի 27, 1978[1] (72 տարեկան) |
Վախճանի վայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | գրող |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Պարգևներ |
Ալեքսանդր Ֆեոդորովիչ Պոպով (ռուս.՝ Александр Фёдорович Попов, հունիսի 22 (հուլիսի 5), 1906, հունիսի 22, 1906[1] կամ հունիսի 9 (22), 1906[1], Դոնի Ռոստով, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 27, 1978[1], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային գրող և սցենարիստ, Սանկտ Պետերբուրգում լույս տեսնող «Նևա» ամսագրի գլխավոր խմբագիրը 1964-1978 թվականներին։ Երրորդ աստիճանի Ստալինյան մրցանակի դափնեկիր (1950)[2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ա. Ֆ. Պոպովը ծնվել է 1906 թվականի հունիսի 9-ին (22), Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում։ Ավարտել է Լենինգրադի արվեստագիտության բարձրագույն պետական դասընթացները։ Աշխատել է «Լենֆիլմ» կինոստուդիայում՝ կինոռեժիսոր Նիկոլայ Իվանովիչ Լեբեդևի հետ համագործակցությամբ[2]։
Հայրենական մեծ պատերազմի սկսվելուց հետո՝ 1941 թվականի հուլիսին, նա ինքնակամ անցել է խորհրդային բանակի շարքերը։ Մարտնչել է Լենինգրադի ռազմաճակատում առանձին դահուկային գումարտակի շտաբի պետի պաշտոնում։ Պատերազմի տարիներին ստացել է կոնտուզիա։ Բուժվելուց հետո ուղարկվել է Անդրկովկասյան ռազմաճակատ՝ «Բանվորագյուղացիական կարմիր բանակի մարտիկ» թերթ, որտեղ ծառայել է որպես բաժնի պետի տեղակալ[3]։ Պատերազմն ավարտել է կապիտանի կոչումով։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1949՝ «Բարի՜ նավարկություն»
- 1958՝ «Անդրեյկա»
- 1961՝ «Աղջնակ, որի հետ ես ընկերություն էի անում»[2]
Պարգևներ և մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան (18.07.1966)
- «Խիզախության համար» մեդալ (27.02.1943)
- այլ մեդալներ
- Երրորդ աստիճանի Ստալինյան մրցանակ (1950)՝ «Բարի՜ նավարկություն» ֆիլմի սցենարի համար (1949)[2]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Литераторы Санкт-Петербурга. ХХ век (ռուս.) / под ред. О. В. Богданова
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 «Попов, Александр Фёдорович (писатель)».
- ↑ Наградной лист на сайте «Подвиг народа»
- Հուլիսի 5 ծնունդներ
- 1906 ծնունդներ
- Հունիսի 22 ծնունդներ
- Դոնի Ռոստով քաղաքում ծնվածներ
- Դեկտեմբերի 27 մահեր
- 1978 մահեր
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում մահացածներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- «Խիզախության համար» մեդալով պարգևատրվածներ (ԽՍՀՄ)
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալակիրներ
- Ստալինյան մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Խորհրդային գրողներ
- Խորհրդային սցենարիստներ