Ալեքսանդր Իոնին
Ալեքսանդր Իոնին | |
---|---|
Ծնվել է | 1834 |
Մահացել է | դեկտեմբերի 21, 1882 |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Մասնագիտություն | ուսուցիչ |
Աշխատավայր | Պետերբուրգի պատմա-բանասիրական ինստիտուտ |
Ալեքսանդր Իոնին (ռուս.՝ Александр Осипович (Иосифович) Ионин), 1834 - դեկտեմբերի 21, 1882), պատմա-բանասիրության ինստիտուտի պրոֆեսոր:
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ տարբեր տվյալների` ծնվել է 1834 թվականին[1] կամ 1835 թվականին[2]:
1853 թվականին ոսկե մեդալով ավարտել է Լարինյան գիմնազիան[3]: Այնուհետև, 1859 թվականին որպես թեկնածու ավարտել է Սանկտ Պետերբուրգի պատմա-բանասիրական ֆակուլտետը և նշանակվել է Լարինյան գիմնազիայի լատիներենի ուսուցիչ: Այնուհետև գիտական նպատակով գործուղվել է արտերկիր և վերադառնալուց հետո սկսել է դասավանդել Պետերբուրգի երրորդ գիմնազիայում (1865-1868 թվականներ), 1867 թվականին նշանակվել է Բանասիրության ինստիտուտի արտակարգ պրոֆեսոր, ինչպես նաև` 1867-1871 թվականներին այնտեղ քարտուղարի պաշտոն է զբաղեցրել:
1875 թվականին հիվանդության պատճառով թողել է ծառայությունը` պետական խորհրդականի պաշտոնում: Մահացել է 1882 թվականի դեկտեմբերի 21-ին: Թաղված է Սմոլենյան ուղղափառ գերեզմանատանը[1]:
Ալեքսանդր Իոնինը հայտնի է որպես շատ լավ գիտակ և լատիներենի ուսուցիչ. նա գիտեր, թե ինչպես իր ունկնդիրներին իսկապես սովորեցնել իր առարկան և վայելում էր նրանց մեծ համակրանքն ու հարգանքը:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Петербургский некрополь. Т. 2. — С. 287». Արխիվացված օրիգինալից 2020-07-06-ին. Վերցված է 2023-12-05-ին.
- ↑ Е. Ю Басаргина Вице-президент Императорской академии наук П.В. Никитин. — 2004. — С. 18.
- ↑ Приложение II. Список окончивших курс в гимназии Արխիվացված 2021-10-28 Wayback Machine // Пятидесятилетие С.-Петербургской Ларинской гимназии. 1836—1886. — СПб.: тип. М. М. Стасюлевича, 1886.
|