Ալեքսանդր Բելոյ
Ալեքսանդր Բելոյ | |
---|---|
հոկտեմբերի 6, 1882 - մայիսի 9, 1938 (55 տարեկան) | |
Ծննդավայր | Պոլտավա, Ռուսական կայսրություն |
Մահվան վայր | Կոմունարկայի կրակահրապարակ |
Գերեզման | Կոմունարկայի կրակահրապարակ |
Մարտեր/ պատերազմներ | Առաջին համաշխարհային պատերազմ և Ռուսաստանի քաղաքացիական պատերազմ |
Կրթություն | Cadet corps in Poltava? |
Պարգևներ |
Ալեքսանդր Բելոյ (ռուս.՝ Алекса́ндр Серге́евич Бело́й, հոկտեմբերի 6, 1882, Պոլտավա, Ռուսական կայսրություն - մայիսի 9, 1938, Կոմունարկայի կրակահրապարակ), խորհրդային ռուս զորահրամանատար, ռազմական պատմաբան, բրիգադայի հրամանատար։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Պոլտավայում, կրթություն է ստացել Պետրովսկի Պոլտավյան կադետական կորպուսում։ 1903 թվականին ավարտել է Միխայիլովյան հրետանային ուսումնարանը, ստացել պոդպորուչիկի կոչում և ծառայության անցել 9-րդ հրետանային բրիգադում։ Հետագայում ծառայել է լեյբ-գվարդիայի 2-րդ հրետանային բրիգադում, 1906 թվականի օգոստոսի 10-ին ստացել պորուչիկի կոչում։ 1909 թվականին ավարտում է Գլխավոր շտաբի նիկոլաևի ակադեմիան առաջին կարգով։ 1909 թվականի ապրիլի 30-ին ստանում է կապիտանի կոչում, վաշտի հրամանատարական ցենզը անցնում է Իզմայլովյան գնդի լեյբ գվարդիայում (27.10.1909-08.11.1911): 1911 թվականի նոյեմբերի 26-ից Վիլենյան ռազմական օկրուգի շտաբի ավագ համհարզի օգնականն էր (2 տարի 8 ամիս)։ Եղել է Գլխավոր շտաբի գլխավոր վարչության բաժանմունքի պետի օգնականի պաշտոնակատար (4 ամիս), 2-րդ հեծելազորային կորպուսի շտաբի ավագ համհարզ (3 ամիս), 49-րդ հետևակային դիվիզիայի շտաբի ավագ համհարզ (1 ամիս)։
1915 թվականի հունիսի 15-ին ստանում է փոխգնդապետի կոչում և նշանակվում է Հարավարևմտյան ռազմաճակատի շտաբի զորաբնակավորման վարչության բաժնի պետի օգնական։ 1916 թվականի սեպտեմբերի 21-ից, 2-րդ հրաձգային դիվիզիայի շտաբի պետի պաշտոնակատարն էր։ 1916 թվականի դեկտեմբերի 6-ին ստանում է գնդապետի կոչում և նշանակվում Գլխավոր շտաբի գլխավոր վարչության գործավար։
Կամավոր մտնում է Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակ։ 1918 թվականի նոյեմբերի 5-ից մինչև 1919 թվականի հունվարի 31-ը եղել է 4-րդ բանակի շտաբի պետը։ 1920 թվականին 3-րդ բանակի հրամանատարն էր։ 1921 թվականի փետրվարի 11-ից մինչև 1921 թվականի մարտի 25-ը 4-րդ բանակի հրամանատարն էր։ 1919 թվականի հուլիսի 15-ին և 1920 թվականի օգոստոսի 7-ին ընդգրկվել է Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակի Գլխավոր շտաբի ցուցակներում։ 1922 թվականի հոկտեմբերի 19-ից ГУВУЗ-ի շտաբի պետն էր։ Հետագայում Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակի Գլխավոր շտաբի Ակադեմիայի ռազմա-պատմական ֆակուլտետի ավագ ղեկավարն էր, դասախոս, դոցենտ և կոմբրիգ։ Բնակվել է Մոսկվայում Բ. Սադովայա շենք 6 բնակարան 12 հասցեում։ Ձերբակալվել է 1938 թվականի մարտի 17-ին։ 1938 թվականի 3-ին առաջին կարգով (գնդակահարություն), դատապարտման ենթակա անձանց ցուցակները, որոնցում ընդգրկված էր Բելոյը ստորագրված էին Ստալինի, Մոլոտովի և Վորոշիլովի կողմից։ 1938 թվականի մայիսի 9-ին դատապարտվել է ԽՍՀՄ գերագույն դատարանի ռազմական կոլեգիայի կողմից հակահեղափոխական, տեռորիստական կազմակերպությունում մասնակցության մեղադրանքով։ Գնդակահարվել է նույն օրը «Կոմունարկա» հրաձգարանում, որտեղ էլ թաղված է[1]։
Արդարացվել է ԽՍՀՄ Գլխավոր շտաբի գլխավոր վարչության 1959 թվականի նոյեմբերի 24-ի որոշմամբ։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշան
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Галицийская битва, М.-Л. 1929;
- Выход из окружения 19-го армейского корпуса у Томашова в 1914 г. М. 1937.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Мемориал: расстрельные списки Коммунарки». Общество «Мемориал». Վերցված է 2015 թ․ մարտի 18-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հոկտեմբերի 6 ծնունդներ
- 1882 ծնունդներ
- Մայիսի 9 մահեր
- 1938 մահեր
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռազմական գործիչներ այբբենական կարգով
- Առաջին համաշխարհային պատերազմի մասնակիցներ
- Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի մասնակիցներ
- Խորհրդային հուշագիրներ
- Խորհրդային զորահրամանատարներ
- ԽՍՀՄ-ում գնդակահարվածներ