Ալեքսանդր Բելոյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալեքսանդր Բելոյ
հոկտեմբերի 6, 1882(1882-10-06) - մայիսի 9, 1938(1938-05-09) (55 տարեկանում)
ԾննդավայրՊոլտավա, Ռուսական կայսրություն
Մահվան վայրKommunarka shooting ground, Լենինսկի շրջան, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանKommunarka shooting ground
ՔաղաքացիությունԽՍՀՄ
Մարտեր/
պատերազմներ
Առաջին համաշխարհային պատերազմ և Ռուսաստանի քաղաքացիական պատերազմ
ՊարգևներՍուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշան

Ալեքսանդր Բելոյ (ռուս.՝ Алекса́ндр Серге́евич Бело́й, հոկտեմբերի 6, 1882(1882-10-06), Պոլտավա, Ռուսական կայսրություն - մայիսի 9, 1938(1938-05-09), Kommunarka shooting ground, Լենինսկի շրջան, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային ռուս զորահրամանատար, ռազմական պատմաբան, բրիգադայի հրամանատար:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Պոլտավայում, կրթություն է ստացել Պետրովսկի Պոլտավյան կադետական կորպուսում: 1903 թվականին ավարտել է Միխայիլովյան հրետանային ուսումնարանը, ստացել պոդպորուչիկի կոչում և ծառայության անցել 9-րդ հրետանային բրիգադում: Հետագայում ծառայել է լեյբ-գվարդիայի 2-րդ հրետանային բրիգադում, 1906 թվականի օգոստոսի 10-ին ստացել պորուչիկի կոչում: 1909 թվականին ավարտում է Գլխավոր շտաբի նիկոլաևի ակադեմիան առաջին կարգով: 1909 թվականի ապրիլի 30-ին ստանում է կապիտանի կոչում, վաշտի հրամանատարական ցենզը անցնում է Իզմայլովյան գնդի լեյբ գվարդիայում (27.10.1909-08.11.1911): 1911 թվականի նոյեմբերի 26-ից Վիլենյան ռազմական օկրուգի շտաբի ավագ համհարզի օգնականն էր (2 տարի 8 ամիս): Եղել է Գլխավոր շտաբի գլխավոր վարչության բաժանմունքի պետի օգնականի պաշտոնակատար (4 ամիս), 2-րդ հեծելազորային կորպուսի շտաբի ավագ համհարզ (3 ամիս), 49-րդ հետևակային դիվիզիայի շտաբի ավագ համհարզ (1 ամիս):

1915 թվականի հունիսի 15-ին ստանում է փոխգնդապետի կոչում և նշանակվում է Հարավարևմտյան ռազմաճակատի շտաբի զորաբնակավորման վարչության բաժնի պետի օգնական: 1916 թվականի սեպտեմբերի 21-ից, 2-րդ հրաձգային դիվիզիայի շտաբի պետի պաշտոնակատարն էր: 1916 թվականի դեկտեմբերի 6-ին ստանում է գնդապետի կոչում և նշանակվում Գլխավոր շտաբի գլխավոր վարչության գործավար:

Կամավոր մտնում է Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակ: 1918 թվականի նոյեմբերի 5-ից մինչև 1919 թվականի հունվարի 31-ը եղել է 4-րդ բանակի շտաբի պետը: 1920 թվականին 3-րդ բանակի հրամանատարն էր: 1921 թվականի փետրվարի 11-ից մինչև 1921 թվականի մարտի 25-ը 4-րդ բանակի հրամանատարն էր: 1919 թվականի հուլիսի 15-ին և 1920 թվականի օգոստոսի 7-ին ընդգրկվել է Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակի Գլխավոր շտաբի ցուցակներում: 1922 թվականի հոկտեմբերի 19-ից ГУВУЗ-ի շտաբի պետն էր: Հետագայում Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակի Գլխավոր շտաբի Ակադեմիայի ռազմա-պատմական ֆակուլտետի ավագ ղեկավարն էր, դասախոս, դոցենտ և կոմբրիգ: Բնակվել է Մոսկվայում Բ. Սադովայա շենք 6 բնակարան 12 հասցեում: Ձերբակալվել է 1938 թվականի մարտի 17-ին: 1938 թվականի 3-ին առաջին կարգով (գնդակահարություն), դատապարտման ենթակա անձանց ցուցակները, որոնցում ընդգրկված էր Բելոյը ստորագրված էին Ստալինի, Մոլոտովի և Վորոշիլովի կողմից: 1938 թվականի մայիսի 9-ին դատապարտվել է ԽՍՀՄ գերագույն դատարանի ռազմական կոլեգիայի կողմից հակահեղափոխական, տեռորիստական կազմակերպությունում մասնակցության մեղադրանքով: Գնդակահարվել է նույն օրը «Կոմունարկա» հրաձգարանում, որտեղ էլ թաղված է[1]:

Արդարացվել է ԽՍՀՄ Գլխավոր շտաբի գլխավոր վարչության 1959 թվականի նոյեմբերի 24-ի որոշմամբ:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշան

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Мемориал: расстрельные списки Коммунарки»։ Общество «Мемориал»։ Վերցված է 2015-03-18 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]