* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:
Ալեխանդրո Արիբաս Գարիդո (իսպ.՝ Alejandro Arribas Garrido, մայիսի 1, 1989(1989-05-01)[1], Մադրիդ, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ։ Հանդես է գալիս «Դեպորտիվո» ակումբում որպես կենտրոնական կիսապաշտպան։
2008 թվականին դարձել է իսպանական «Ռայո Վալեկանո Բ» ակումբի ֆուտբոլիստ։ Թիմի կազմում մասնակցել է 2008/09 մրցաշրջանին, որից հետո վարձվճարով տեղափոխվել է «Նավալկարներո» ակումբ։ Դեբյուտային խաղը կայացել է Իսպանիայի ֆուտբոլի առաջնությունում՝ Սեգունդա Բ-ում[2]։ Մրցաշրջանը ավարտելուն պես վերադարձել է «Ռայո Վալեկանո Բ», որտեղ կարողացել է ամրագրել իր տեղը մեկնարկային կազմում և օգնել թիմին դուրս գալ Սեգունա Բ։
2009/10 մրցաշրջանում Արիբասը տեղափոխվեց «Ռայո Վալեկանո» ակումբի հիմնական կազմ, որտեղ դեբյուտել է «Լևանտե» ակումբի դեմ խաղում[3]։ 2010/11 մրցաշրջանի սկզբին Արիբասը դարձավ «Ռայոյի» հիմնական կազմի ֆուտբոլիստ։ Առաջնության վերջում պարզ դարձավ, որ «Ռայո Վալեկանո» ակումբը 2-րդ հորիզոնականում էր, որը օգնեց թիմին վերադառնել Իսպանիայի ֆուտբոլի առաջնություն։ Իսպանիայի առաջնության դեբյուտային մրցաշրջանում Արիբասը անցկացրեց 34 խաղ՝ դառնալով 1 գոլի հեղինակ[2]։
2012 թվականի ամռանը տեղափոխվել է «Օսասուն», վերջինիս հետ կապել է 3 տարվա պայմանագիր[4]։ 2014 թվականին Արիբասը նորից փոխեց ակումբը՝ տեղափոխվելով «Սևիլյա»[5]։ 2015 թվականի ամռանը Արիբասը տեղափոխվեց իսպանական «Դեպորտիվո»[6]։