Jump to content

Ալարոդներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալարոդիները Անդրկովկասի քարտեզի վրա՝ մակրոնների և կասպերի միջև։

Ալարոդիներ (հուն․՝ Ἀλαροδίοι), Հայկական լեռնաշխարհի տարածքում բնակված հնագույն ցեղախումբ, որի ներկայացուցիչները բնակվելիս են եղել Արաքս գետի հովտում[1]։ Հիշատակվում է Հերոդոտոսի կողմից որպես Աքեմենյան տերության հպատարկներ, որոնք բնակվել են XVIII շրջանի կազմում։ Հանդիսացել են Հայկական լեռնաշխարհի ցեղերին Աքեմենյան տերության արձանագրություններում ընդհանրական «արմինացի ժողովուրդ» անվանված (ասորեստանյան արձանագրություններում «ուրարտացի ժողովուրդի» հին պարսկական տարբերակը) էթնոսի հյուսիսային մի ստվար հատվածը՝ Ալարոդներ ցեղանվամբ և բնակվում էին նույն էթնոսի մաս կազմող Սայսպերներ և Մատիեններ ցեղերի հարևանությամբ[2]։ Ալարոդիները, սասպեյրների հետ միասին, մասնակցել են մ․թ․ա․ 5-րդ դարում պարսիկների Հունաստանի դեմ իրականացված արշավանքին։ Նրանց ջոկատները գլխավորել է Սիրոմիտրոսի որդի Մասիստիոսը։ Հերոդոտոսը նշում է, որ ալարոդիների զինամթերքը հիշեցնում էր կոլխերի զինամթերքին (դաշույններ, նիզակներ, կաշվե վահաններով և փայտե սաղավարտներ)[3]։

Ալարոդների մասին ուրիշ հիշատակություններ մեզ չեն հասել։ Ենթադրվում է, որ Ալարոդները խուռի-ուրարտական ցեղերին ազգակից ցեղեր էին, որոնք հանդիսացել են հայ ժողովրդի էթնոգենեզի հիմնական բաղադրամասերից։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Армения в III — I вв. до н. э.». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 1-ին.
  2. История (Геродот), кн.3:94
  3. История (Геродот), кн.7:79
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 143