Ազատության համաշխարհային օր
Ազատության համաշխարհային օր | |
---|---|
1955 թվականի Թայվանի նամականիշներից մեկը՝ ի պատիվ հակակոմունիստական նահատակների | |
Տեսակ | տոն |
Ամսաթիվ | հունվարի 23 |
Տոնվում է | Թայվան |
Հաստատված | 1954 |
Ի հիշատակ | Anti-Communist Hero? |
Ազատության համաշխարհային օր (չինարեն՝ 世界自由日), Չինաստանի Հանրապետության հիշարժան ամսաթիվ, որը նշվում է հունվարի 23-ին։ Նշվում է 1954 թվականից՝ Կորեական պատերազմի թայվանյան ռազմագերիների՝ հայրենիք վերադառնալու և ազատագրման առիթով։ Ամեն տարի նշվում է Ազատության և ժողովրդավարության համաշխարհային լիգայի կողմից։
Նախապատմություն և հիմնում
[խմբագրել | խմբագրել կոդը]Կորեական պատերազմում հակակոմունիստական ընդդիմության կողմից մասնակցում էին ավելի քան 30 հազար թայվանյան չինացիներ (ըստ կարգավիճակի՝ նրանք համարժեք էին «ժողովրդական կամավորներին» ՉԺՀ)։ Նրանցից 14 հազարը գերի է վերցվել հյուսիսկորեական զորքերի կողմից։ Պատերազմի ավարտից հետո ստորագրված համաձայնության հիման վրա նրանք վերադարձել են Թայվան։ Հանդիսավոր հանդիպումը կայացավ 1954 թվականի հունվարի 23-ին Ցզիլունում[1]։
Նշելու ժամանակակից ձևը
[խմբագրել | խմբագրել կոդը]1990 թվականին WACL-ը վերանվանվեց Ազատության և ժողովրդավարության համաշխարհային լիգայի (WLFD): Հակակոմունիստական հակամարտության ապաակտիվացումը և Չինաստանի հանրապետության և ՉԺՀ միջև հարաբերությունների բարելավումը դրդեցին ստեղծելու Ազատության համաշխարհային օրը։ Ամեն տարի անցկացվում են տոնական միջոցառումներ՝ Գոմինդանի և WLFD-ի պաշտոնական դեմքերի մասնակցությամբ։ Այդ ժամանակ նաև պաշտոնապես վառում են Ազատության ջահը[2]։
2016 թվականի հունվարի 23-ի միջոցառմանը մասնակցել են Չինաստանի հանրապետության նախագահ Մա Ինցզյուն և WLFD նախագահ Ժաո Ինցին[3]։ Մա Ինցզյուն խոսել է Թայվանի՝ ժողովրդավարական սկզբունքների հաստատմաբ և ցամաքային Չինաստանի հետ ընկերական հարաբերությունների ամրապնդման նվաճումների մասին[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «WLFD kicks off 2009 World Freedom Day celebrations». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 19-ին.
- ↑ Ազատության լիգայի կես դարը
- ↑ 世界自由日慶祝大會 圓山大飯店舉行
- ↑ 總統出席「2016年世界自由日慶祝大會暨世盟中華民國總會第59次會員代表大會」