Ադամ Սմիթի մրցանակներ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ադամ Սմիթը շոտլանդացի տնտեսագետ է, որի անունով պարգևներ են ստացել տարբեր երկրներում տարբեր կազմակերպություններ։
The Adam Smith Award
[խմբագրել | խմբագրել կոդը]1982 թ. պարգևներ են տրվել Տնտեսագիտության տեսության բիզնեսի ազգային ասոցիացիայի կողմից «միջավայրի պրոֆեսիոնալ էկոնոմիստների համեմատ որպես առաջնորդ տարբերվելու, գաղափարների և գիտելիքների օգտագործման համար աշխատանքի վայրում և քաղաքական գործունեության համար»։ Պարգևատրման օրը էկոնոմիստը պարտավոր է կարդալ լեկցիա հավաքվածների համար։ Լեկցիայի թեմա հրատարակվում է Business Economics ամսագրում։
Դափնեկիրներն են.
- Գ. Սթեյն(1982);
- Չ. Կինդլբերգեր (1983);
- Կ. Բրուններ (1984);
- Ռ. Սոլոու (1985);
- Պ. Մակկրակեն (1986);
- Ջ. Ստիգլեռ (1987);
- Ջ. Բյուկենեն (1988);
- Մ. Ֆրիդմեն (1989);
- Ջ. Տոբին (1990);
- Գ. Բեքքեր (1991);
- Վ. Կլաուս (1992);
- Մ. Ֆելդստեյն (1993);
- Դ. Հորտ (1994);
- Պ. Կրուգման (1995);
- Մ. Վեյդենբաում (1996);
- Մ. Պորտեր (1997);
- Մ. Բոսկին (1998);
- Ա. Բլինդեռ (1999);
- Է. Ռիվլին (2000);
- Գ. Կաուֆման (2001);
- Ջ. Կաուֆման (2002);
- Ա. Մալցեր (2003);
- Լ. Կլեյն (2004);
- Դ. Յորգենսոն (2005)։
Den Danske Adam Smith Pris
[խմբագրել | խմբագրել կոդը]1998 թ. պարգև է շնորհվում դանիական «Լիբերտաս» -ի կողմից։ Պարգևատրվելու էր դանիացի կամ օտարերկրացի մի էկոնոմիստ, որը կհայտարարեր ազատ հասարակության և շուկայի զարգացման մեթոդները։ Հաղթողների պարգևատրումը տեղի ունեցավ հունիսի 5-ին՝ Սմիթի ծննդյան օրը։ Դափնեկիրներն էին Վ. Կլաուսը (Չեխիա, 1994 թ.), Գ. Ռադնիցկին (Գերմանիա, 2002 թ.), Դ. Գրեսս (ԱՄՆ, 2003 թ.)։
Ադամ Սմիթի մրցանակները
[խմբագրել | խմբագրել կոդը]Ադամ Սմիթի մրցանակ տրվել է նաև 1997 թ. Էկոնոմիկական առաջընթացի անցման ինստիտուտի կողմից Ռուսաստանի տնտեսական ազատության համար (պարգևատրվել է ակադեմիկ Ռ. Մ. Էնտովը )։