Աբսենտեիզմ (լատին․՝ absens (absentis) — «բացակայող» բառից, անգլ.՝ Absenteeism), ընտրողների խուսափելը ներկայացուցչական մարմինների ընտրություններից, որը երբեմն դեմոկրատական կուսակցությունների կազմակերպած բոյկոտի հետևանք է։
Մի շարք երկրներում (Ավստրալիական Միություն, Նիդերլանդներ, Դանիա) աբսենտեիզմի դեմ կիրառվում է այսպես կոչված պարտադիր քվեն, որը նախատեսում է անպայման մասնակցություն ընտրություններին, իսկ խուսափելու դեպքում երբեմն՝ տուգանք։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 39)։