Jump to content

Աբգար Նազարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Նազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Աբգար Նազարյան
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 4, 2002(2002-02-04)
ԾննդավայրԵրևան, Հայաստան
Մահացել էսեպտեմբերի 29, 2020(2020-09-29) (18 տարեկան)
Մահվան վայրԿարախանբեյլի, Հադրութի շրջան, Արցախ
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտությունզինվոր
Պարգևներ և
մրցանակներ
Մարտական ծառայության մեդալ

Աբգար Գեղամի Նազարյան (փետրվարի 4, 2002(2002-02-04), Երևան, Հայաստան - սեպտեմբերի 29, 2020(2020-09-29), Կարախանբեյլի, Հադրութի շրջան, Արցախ), Հայաստանի զինված ուժերի զինծառայող, Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից։ Հերոսաբար զոհվել է Կարախանբեյլի գյուղի առաջնային դիրքերից մեկում՝ ԱԹՍ-ի հարվածից։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբգար Նազարյանը ծնվել է Երևանում, 2002 թվականի փետրվարի 4-ին։ Սովորել է Երևանի Գրիգոր Զոհրապի անվան թիվ 43 դպրոցում, 2020 թվականին ավարտել է ժժԱվետիք Իսահակյանի անվան ավագ դպրոցը։ 2020 թվականին ընդունվել է Հայաստանի Ֆրանսիական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը, որից հետո զորակոչվել բանակ։

Ծառայությունն անցել է Հադրութում։ Ընդգրկվել է ուսումնական գումարտակի դիպուկահարների դասակում։

Պատերազմի առաջին ժամերից մասնակցել է մարտական գործողություններին՝ դիպուկահարի իր զենքով թշնամուն պատճառելով կենդանի ուժի զգալի կորուստներ։

Զոհվել է Կարախանբեյլի գյուղի մոտ՝ ԱԹՍ-ի հարվածից[1]։

Աբգար Նազարյանը 2021 թվականին հունվարի 8-ին հուղարկավորվել է Տավուշի մարզի Կիրանց գյուղում։

Հետմահու պարգևատրվել է մի շարք շքանշաններով, այդ թվում՝ «Մարտական ծառայության» մեդալով։

Աբգար Նազարյանի և ևս յոթ նահատակների հիշատակին խաչքար է տեղադրվել Երևանի Նոր Արեշ թաղամասի այն բակում, որտեղ ծնվել և մեծացել է։ Նրա պատկերով հուշատախտակ է տեղադրված Կիրանցի հերոսների հուշահամալիրում։

Աբգար Նազարյանը ընդգրկված է եղել «Կարմիր արծիվներ» ֆան ակումբում[2] և ակտիվորեն աջակցել է Հայաստանի ֆուտբոլի հավաքականին և ակումբային թիմերին Հայաստանում և արտերկրում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://iravaban.net/313438.html
  2. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 28-ին.