ԱՊՕԷԼ (հունարեն՝ ΑΠΟΕΛ; Αθλητικός Ποδοσφαιρικός Όμιλος Ελλήνων Λευκωσίας; Ատլետիկոս Պոդոսֆերիկոս Օմիլոս Էլլինոն Լեֆկոսիաս; Հույների Ատլետիկ Ֆուտբոլային Ակումբ Նիկոսիայից), ֆուտբոլային ակումբ Նիկոսիայից, Կիպրոս։ ԱՊՕԷԼ-ը Կիպրոսի ամենահաջողակ ֆուտբոլային ակումբն է։ Նրանք 28 անգամ հաղթել են Կիպրոսի առաջնությունը, 21 անգամ՝ Կիպրոսի գավաթը և 13 անգամ՝ Կիպրոսի սուպերգավաթը[1][2][3]։
ԱՊՕԷԼ-ը միակ կիպրոսական թիմն է, որ երբևէ մասնակցել է Չեմպիոնների Լիգայի կամ Եվրոպայի Լիգայի խմբային փուլին։ 2011-2012 մրցաշրջանում ԱՊՕԷԼ-ը հաղթահարեց Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի արգելքը։ 1/8 եզրափակչում հաղթեց Լիոնին, սակայն քառորդ եզրափակչում պարտվեց Ռեալ Մադրիդին։ Սա նրանց լավագույն արդյունքն է եվրոպական առաջնություններում։