ԱՄՆ կառավարության աշխատանքի դադարեցում (2018-2019)
ԱՄՆ կառավարության աշխատանքի դադարեցում 2018-2019 թվականներին (անգլ.՝ United States federal government shutdown of 2018–2019), երկրորդ դադարեցումը 2018 թվականից հետո՝ 2019 թվականի հունվարի դրությամբ դեռևս շարունակվող։ Սկսվել է 2018 թվականի դեկտեմբերի 22-ին՝ Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված բանաձևով, որը վերաբերում է Միացյալ Նահանգների կառավարության ֆինանսավորմանը։ Աշխատանքների կասեցումը տեղի ունեցավ, երբ ԱՄՆ Կոնգրեսը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չկարողացան համաձայնության գալ՝ 2019 ֆինանսական տարվա միջոցների բաշխման հարցում, ինչն էլ հանգեցրեց 9 գործադիր դեպարտամենտների թուլացմանը, ինչը վնասեց մոտ 400 պետական ծառայությունների՝ 800 000 աշխատակիցների հետ միասին[1][2]։ Սա ԱՄՆ պատմության մեջ ամենականխատեսելի դադարեցումն էր, չնայած այն չի տարածվում ողջ դաշնային կառավարության վրա, այլ միայն կառավարության գործողությունների 25 %-ի վրա, ինչն ավելի ցածր շեմ է, քան 2013 թվականին էր[3]։
Դադարեցումը տեղի ունեցավ ամերկա-մեքսիկական պատի կառուցման շուրջ առաջացած տարաձայնությունների պատճառով։ Նախագահ Թրամփը պնդում էր 5,6 միլիարդ դոլար հատկացնել դաշնային ֆոնդերից[4][5][6]։ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում դեմոկրատները մերժեցին այդ պահանջը՝ հղում կատարելով Թրամփի այն նախընտրական խոստմանը, որ պատի կառուցման համար կվճարի Մեքսիկան։ Դեմոկրատների կողմից վերահսկվող Ներկայացուցիչների պալատը քվեարկեց հատկացումների մասին օրենքը, որը նորից չէր նախատեսում պատի կառուցման համար կառավարությանը միջոցներ հատկացնել։ Այնուամենայնիվ, Թրամփը վերադարձավ այն նույն պահանջին, որ պատի կառուցման համար անհրաժեշտ է միջոցներ հատկացնել։ Թրամփը հայտարարեց, որ վետո կդնի ցանկացած օրինագծի վրա, որը չի նախատեսի պատի կառուցման համար միջոցների տրամադրում։ Սենատում մեծամասնության առաջնորդ Միտչ Մաքքոնելն իր հերթին արգելափակեց հանրապետականների կողմից վերահսկվող ԱՄՆ Սենատի այն օրենքների ընդունումը, որոնք Թրամփը չի հաստատի, անգամ այն օրինագիծը, որը նա նախկինում թույլ էր տվել ընդունել[7][8]։
Ներկայացուցիչների տան խոսնակը համոզված է, որ Թրամփի` անօրինական ներգաղթի ծավալների սահմանափակմանն ուղղված գործողությունները որևէ դրական արդյունքի չեն հանգեցնելու[9].
2019 թվականի հունվարի 15-ի դրությամբ՝ ԱՄՆ կառավարության աշխատանքի դադարեցումը շարունակվում է արդեն 25 օր և գերազանցել է 1995-1996 թվականների աշխատանքների դադարեցմանը՝ դառնալով ԱՄՆ պատմության մեջ կառավարության աշխատանքի ամենաերկար դադարեցման նախադեպը[10]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ How Is The Shutdown Affecting America? Let Us Count The Ways
- ↑ [1](չաշխատող հղում)
- ↑ https://www.alaskapublic.org/2018/12/26/effects-of-government-shutdown-not-as-severe-as-in-the-past/
- ↑ Trump and Democrats Dig In After Talks to Reopen Government Go Nowhere
- ↑ Trump says he could keep shutdown going for months or years
- ↑ Trump falsely claims Mexico is paying for wall, demands taxpayer money for wall in meeting with Democrats
- ↑ House Democrats vote to reopen government and deny Trump wall money, defying veto threat
- ↑ Mitch McConnell blocks Senate Democrats' move to reopen government
- ↑ [2]
- ↑ This Government Shutdown Is Now the Longest Ever