ԱՄՆ կառավարության աշխատանքի դադարեցում (2018-2019)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

ԱՄՆ կառավարության աշխատանքի դադարեցում 2018-2019 թվականներին (անգլ.՝ United States federal government shutdown of 2018–2019), երկրորդ դադարեցումը 2018 թվականից հետո՝ 2019 թվականի հունվարի դրությամբ դեռևս շարունակվող: Սկսվել է 2018 թվականի դեկտեմբերի 22-ին՝ Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված բանաձևով, որը վերաբերում է Միացյալ Նահանգների կառավարության ֆինանսավորմանը: Աշխատանքների կասեցումը տեղի ունեցավ, երբ ԱՄՆ Կոնգրեսը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չկարողացան համաձայնության գալ՝ 2019 ֆինանսական տարվա միջոցների բաշխման հարցում, ինչն էլ հանգեցրեց 9 գործադիր դեպարտամենտների թուլացմանը, ինչը վնասեց մոտ 400 պետական ծառայությունների՝ 800 000 աշխատակիցների հետ միասին[1][2]: Սա ԱՄՆ պատմության մեջ ամենականխատեսելի դադարեցումն էր, չնայած այն չի տարածվում ողջ դաշնային կառավարության վրա, այլ միայն կառավարության գործողությունների 25 %-ի վրա, ինչն ավելի ցածր շեմ է, քան 2013 թվականին էր[3]:

Aquote1.png Նախագահ Թրամփը գերադասում է պատանդի կարգավիճակում պահել կարևորագույն նշանակություն ունեցող ծառայությունները և պետական հիմնարկների 800 հազար աշխատակիցների զրկել աշխատավարձից: Նա խոստանում է ամիսներով, անգամ տարիներով պարապուրդի մատնել կառավարությունը` հաշվի չառնելով, թե ում կարող է վնասել այդ քայլը:
- Նենսի Փելոսի
Aquote2.png


Դադարեցումը տեղի ունեցավ ամերկա-մեքսիկական պատի կառուցման շուրջ առաջացած տարաձայնությունների պատճառով: Նախագահ Թրամփը պնդում էր 5,6 միլիարդ դոլար հատկացնել դաշնային ֆոնդերից[4][5][6]: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում դեմոկրատները մերժեցին այդ պահանջը՝ հղում կատարելով Թրամփի այն նախընտրական խոստմանը, որ պատի կառուցման համար կվճարի Մեքսիկան: Դեմոկրատների կողմից վերահսկվող Ներկայացուցիչների պալատը քվեարկեց հատկացումների մասին օրենքը, որը նորից չէր նախատեսում պատի կառուցման համար կառավարությանը միջոցներ հատկացնել: Այնուամենայնիվ, Թրամփը վերադարձավ այն նույն պահանջին, որ պատի կառուցման համար անհրաժեշտ է միջոցներ հատկացնել: Թրամփը հայտարարեց, որ վետո կդնի ցանկացած օրինագծի վրա, որը չի նախատեսի պատի կառուցման համար միջոցների տրամադրում: Սենատում մեծամասնության առաջնորդ Միտչ Մաքքոնելն իր հերթին արգելափակեց հանրապետականների կողմից վերահսկվող ԱՄՆ Սենատի այն օրենքների ընդունումը, որոնք Թրամփը չի հաստատի, անգամ այն օրինագիծը, որը նա նախկինում թույլ էր տվել ընդունել[7][8]:

Ներկայացուցիչների տան խոսնակը համոզված է, որ Թրամփի` անօրինական ներգաղթի ծավալների սահմանափակմանն ուղղված գործողությունները որևէ դրական արդյունքի չեն հանգեցնելու[9].

Aquote1.png Սահմանին գտնվող կանայք և երեխաները ոչ թե սպառնալիք են մեր անվտանգությանը, այլ՝ մարդասիրական մարտահրավեր: Նախագահ Թրամփը, սակայն, իր անարդյունավետ և դաժան քաղաքականությամբ է՛լ ավելի է խորացնում ճգնաժամը: Նախագահ Թրամփը պետք է վերջ տա ամերիկացի ժողովրդին պատանդ պահելու և արհեստածին ճգնաժամեր հրահրելու իր քաղաքականությանը: Նա պարտավոր է վերականգնել կառավարության բնականոն աշխատանքը: Aquote2.png


2019 թվականի հունվարի 15-ի դրությամբ՝ ԱՄՆ կառավարության աշխատանքի դադարեցումը շարունակվում է արդեն 25 օր և գերազնացել է 1995-1996 թվականների աշխատանքների դադարեցմանը՝ դառնալով ԱՄՆ պատմության մեջ կառավարության աշխատանքի ամենաերկար դադարեցման նախադեպը[10]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]