Week Without You

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Week Without You»
Մայլի Սայրուսի սինգլը
«Younger Now» ալբոմից
ԹողարկվածՍեպտեմբերի 21, 2017
ՖորմատԹվային ներբեռնում
ԺանրՔանթրի
Փոփ
ԵրգահանՄայլի Սայրուս
Օրեն Յոել
Տևողություն3:44
ԼեյբլRCA
ՊրոդյուսերՕրեն Յոել
Մայլի Սայրուս
Մայլի Սայրուսի սինգլների ժամանակագրություն
«Malibu
(2017)»
«Week Without You»
(2017)
«Younger Now
(2017)»

Week Without You, ամերիկացի երգչուհի Մայլի Սայրուսի վեցերորդ ստուդիական ալբոմ Younger Now–ի երգ է։ Թողարկվեց 2017 թվականի սեպտեմբերի 21–ին՝ RCA Records լեյբլի կողմից՝ որպես երկրորդ գովազդային սինգլ[1]։ Ըստ Nielsen SoundScan–ի, 2017 թվականի սեպտեմբերի ցուցանիշների համաձայն երգը Միացյալ Նահանգներում վաճառվել է գրեթե 3,400 օրինակով[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մամլա ասուլիսում Սայրուսն ասել է․ «Ստեղծագործելու ընթացքը տարբեր էր, քանի որ ես նախկինում այս կերպով ալբոմ չեմ թողարկել։ Մարդիկ ինձ անընդհատ հարցնում են․ «Արդյո՞ք սա քեզ նորին ներկայացման ձև է», սակայն դա այդպես չէ։ Իրականում ես այն մարդն եմ, ով ընդունում է իր նախկին ես–երը։ Այս ալբոմը իմ ամենալավ տարբերակն է այս պահի դրությամբ, որը կարող եմ լինել»[3]։

Քննադատական ընդունում[խմբագրել | խմբագրել կոդը]

Billboard–ի աշխատող Տատյանա Կիրիսանոն նկարագրեց երգը որպես «թվագի և քանթրի ժանրին պատկանող, զուգընկերոջից բաժանվելու սպասումով երգ»[4]։ MTV News–ից Ռոս Մակնեյլաժը նկարագրեց երգը որպես «քանթրի երգ, որը համբույր է ուղարկում իր չբավարարող զուգընկերոջը։ Արտադրությունը բացարձակապես քանթրի է, ի տարբերություն «Malibu» և «Younger Now» երգերի փոփ կրող մասնիկներին։ Այստեղ Սայրուսը թողնում է իրեն հարազատ կիթառի հնչյունները»[5]։ Նույն ամսագրի Դիպա Լակշիմը կարծում է, որ «այս երգը «Malibu»–ի լրիվ հակառակն է, և այն պարզապես բաժանվելու մասին երազների երգ է»[6]։ Out ամսագրի Քրիս Թոմասը երգը նկարագրում է «թվագի և քանթրի, որը ունկնդիրներին կստիպի պատկերացնել իրենց զուգընկերոջից կիթառով փախչելիս՝ միարժամանակ լացելով և ծխելով»[7]։ NME–ի Լյուկ Բրիտոնը գնահատեց երգի «քանթրի և ռետրո ոճը, որոնք վերաբերվեցին բաժանմանը»[8]։

Հիթ–շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չարթ Հորիզոնական
Նոր Զելանդիա (RMNZ)[9] 8

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Alex, Ungerman (2017 թ․ սեպտեմբերի 21). «Miley Cyrus' New Single 'Week Without You' Is a Soulful Breakup Sing-Along -- Listen!». Entertainment Tonight. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 22-ին.
  2. «Nielsen SoundScan charts – Digital Songs – Week Ending: 09/28/2017» (PDF). Nielsen SoundScan. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 2-ին.
  3. Elias, Leight (2017 թ․ սեպտեմբերի 21). «Hear Miley Cyrus' Country Breakup Song 'Week Without You'». Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 22-ին.
  4. Tatiana, Cirisano (2017 թ․ սեպտեմբերի 21). «Miley Cyrus Ponders 'Kissing Other Dudes' on New Break-Up Track 'Week Without You': Listen». Billboard. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 22-ին.
  5. Ross, McNeilage (2017 թ․ սեպտեմբերի 21). «Miley Cyrus Releases Sassy Break-Up Anthem 'Week Without You'». MTV News. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 22-ին.
  6. Deepa, Lakshmin (2017 թ․ սեպտեմբերի 21). «Miley Cyrus Fantasizes About 'Kissing Other Dudes' In New Song». MTV News. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 22-ին.
  7. Chris, Thomas (2017 թ․ սեպտեմբերի 21). «Miley Cyrus Releases Breakup Track 'Week Without You'». Out. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 22-ին.
  8. Luke, Britton (2017 թ․ սեպտեմբերի 21). «Miley Cyrus shares break-up anthem 'Week Without You'». NME. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 22-ին.
  9. «NZ Heatseekers Singles Chart». Recorded Music NZ. 2017 թ․ հոկտեմբերի 2. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 29-ին.