WebԾիրան համահայկական օնլայն կինոփառատոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
WebԾիրան
Տեսակկինոփառատոն
ՎայրԱռցանց
Մրցանակներ400,000 AMD
Կայքwebtv.am(հայ.)


WebԾիրան, համահայկական օնլայն կինոփառատոն, որը անցկացվում է ամեն տարի։ Հիմնվել է 2011 թվականին։

Փառատոնի գլխավոր հովանավորն է հանդիսանում VivaCell-MTS-ը։

Փառատոնի պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականին «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը Webtv.am ինտերնետային հեռուստատեսության հետ համատեղ հիմնել են WebԾիրան առաջին համահայկական առցանց կինոփառատոնը։ Ծրագրի համահիմնադիրներից մեկը, A. M. Media Production և webtv.am ինտերնետային հեռուստատեսության տնօրեն Արայիկ Մանուկյանը տեղեկացրեց, որ փառատոնին կարող են մասնակցել ցանկացած ֆորմատի ֆիլմեր[1]։

Անվանակարգերը և մրցանակները[խմբագրել | խմբագրել կոդը]

WebԾիրան կինոփառատոնի ֆիլմերը կարող են նկարահանված լինել ցանկացած տեխնիկական որակով և միջոցներով։ Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի և արտերկրի բոլոր հայ կինոգործիչները։ Ժանրային որևէ սահմանափակում չկա։ Առաջին տեղի համար սահմանված է դրամային մրցանակ։

«WebԾիրան» գլխավոր մրցանակի դափնեկիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Ֆիլմ Ռեժիսոր Երկիր
2011 «Աշնան արև» Դիանա Կարդումյան {{{2}}} Հայաստան
2012 «Էսկիզներ Ոսկեվազի դաշտերից» Վարդան Դանիելյան {{{2}}} Հայաստան
2013 «Ստվեր» Նիկոլայ Հովհաննիսյան {{{2}}} Հայաստան
2015 «Աղջիկը լուսնի վրա» Արեն Մալաքյան {{{2}}} Հայաստան
2016 «Ես լսեցի մի անուշ ձայն» Գարիկ Ավագյան {{{2}}} Հայաստան
«Ռադիոլա» Լիլիթ Պիպոյան {{{2}}} Հայաստան
2017 «Բալետ» Նաիրա Մուրադյան {{{2}}} Հայաստան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]