WebԾիրան համահայկական օնլայն կինոփառատոն
| WebԾիրան | |
|---|---|
| Տեսակ | կինոփառատոն |
| Վայր | Առցանց |
| Մրցանակներ | 400,000 AMD |
| Կայք | webtv.am(հայ.) |
WebԾիրան, համահայկական օնլայն կինոփառատոն, որը անցկացվում է ամեն տարի։ Հիմնվել է 2011 թվականին։
Փառատոնի գլխավոր հովանավորն է հանդիսանում VivaCell-MTS-ը։
Փառատոնի պատմությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]2011 թվականին «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը Webtv.am ինտերնետային հեռուստատեսության հետ համատեղ հիմնել են WebԾիրան առաջին համահայկական առցանց կինոփառատոնը։ Ծրագրի համահիմնադիրներից մեկը, A. M. Media Production և webtv.am ինտերնետային հեռուստատեսության տնօրեն Արայիկ Մանուկյանը տեղեկացրեց, որ փառատոնին կարող են մասնակցել ցանկացած ֆորմատի ֆիլմեր[1]։
Անվանակարգերը և մրցանակները
[խմբագրել | խմբագրել կոդը]WebԾիրան կինոփառատոնի ֆիլմերը կարող են նկարահանված լինել ցանկացած տեխնիկական որակով և միջոցներով։ Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի և արտերկրի բոլոր հայ կինոգործիչները։ Ժանրային որևէ սահմանափակում չկա։ Առաջին տեղի համար սահմանված է դրամային մրցանակ։
«WebԾիրան» գլխավոր մրցանակի դափնեկիրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարի | Ֆիլմ | Ռեժիսոր | Երկիր |
|---|---|---|---|
| 2011 | «Աշնան արև» | Դիանա Կարդումյան | |
| 2012 | «Էսկիզներ Ոսկեվազի դաշտերից» | Վարդան Դանիելյան | |
| 2013 | «Ստվեր» | Նիկոլայ Հովհաննիսյան | |
| 2015 | «Աղջիկը լուսնի վրա» | Արեն Մալաքյան | |
| 2016 | «Ես լսեցի մի անուշ ձայն» | Գարիկ Ավագյան և Տիգրան Մարգարյան | |
| «Ռադիոլա» | Լիլիթ Պիպոյան | ||
| 2017 | «Բալետ» | Նաիրա Մուրադյան |