We (անգլ. թարգմանաբար՝ «Մենք»), հարավկորեականբոյ բենդWinner-ի երկրորդ (ընդհանուր առմամբ երրորդ) մինի ալբոմը, որը թողարկվել է 2019 թվականի մայիսի 15-ին YG Entertainment լեյբլով։ Դա Exit : E-ի թողարկման պահից նրանց առաջին ռելիզն է (201) թվականի փետրվար)։ Գլխավոր սինգլը «Ah Yeah (아예)»-ն է։
YG Entertainment-ը մայիսի 1-ին սկսել է ալբոմն առաջ մղել խորհրդավոր պաստառով, որը ցույց է տալիս նրանց վերադարձը[1]։ Մայիսի 3-ին հրապարակվել է վերադարձի ամսաթիվը, այնուհետև ալբոմի անվանումը` մայիսի 7-ին և առաջատար սինգլը` մայիսի 9-ին[2]։ Naver Vlive-ի թողարկումից մեկ ժամ առաջ ուղիղ եթերով հեռարձակվել է հետադարձ հաշվարկ[3]։ Մայիսի 18-ին խումբը հանդես է եկել Show! Music Core երաժշտական շոուում, հետո հաջորդ օրը Inkigayo-ում[4]։
Թողարկումից հետո առաջատար «Ah Yeah» սինգլը Հարավային Կորեայի բոլոր չարթերում զբաղեցրել է առաջին տեղը, այդ թվում Melon, Genie և Mnet[5]: Ալբոմը դեբյուտել է ալբոմների Gaon չարթի առաջին հորիզոնականում, վաճառելով 119 000 պատճե թողարկման առաջին երկու շաբաթվա ընթացքում[6]։ Չինական երաժշտական հարթակներում, ներառյալ QQ Music-ը և KugouНа-ն, վաճառվել է ալբոմի ավելի քան 120 000 պատճե թողարկման առաջին շաբաթվա ընթացքում։ Գլխավոր սինգլը ստացել է իր ստացել է իր առաջին հաղթանակը M Countdown երաժշտական շոուում` 2019 թվականի մայիսի 23-ին[7]։