Volterman (դրամապանակ)
Volterman, հայկական արտադրության բազմաֆունկցիոնալ դրամապանակ։ Դրամապանակն ունի GPS համակարգ և ներկառուցված տեսախցիկ։ Դրամապանակի օգնությամբ կարելի է գտնել կորած հեռախոսը, անլար կամ լարով լիցքավորել հեռախոսը, ինչպես նաև՝ Global WiFi hotspot-ի միջոցով ցանկացած վայրում կարելի է տարածել ինտերնետ առանց ռոումինգի։ Եթե դրամապանակի և նրան միացված հեռախոսի հեռավորությունը շատ է մեծանում, դրամապանակի և հեռախոսի վրա ակտիվանում է ահազանգ[1]։
Դրամապանակը ստեղծել է Ազատ Թովմասյանը։ 2017 թվականի հունիսին ներկայացվել է IndieGoGo հարթակում, որտեղ 1 օրում հավաքվել է 67,000 դոլար։ Ստարտափի համար հավաքվեց 1,137,115 դոլար՝ նախապես ամրագրված 40,000-ի փոխարեն[2]։
Հնարավորություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կորցնելու ահազանգ
[խմբագրել | խմբագրել կոդը]Volterman-ը Bluetooth-ի միջոցով կապված է տիրոջ հեռախոսի հետ։ Երբ հեռախոսը դրամապանակից հեռանում է 15-20 մետրով, դրամապանակի և հեռախոսի վրա ակտիվանում է ազդանշան։ Եթե նույնիսկ հեռախոսի ձայնը անջատված է, այն միանում է և ազդանշան տալիս[3]։
GPS մոդուլ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դրամապանակի վրա տեղադրված է GPS մոդուլ, որը ցույց է տալիս դրամապանակի տեղը։
Ներկառուցված տեսախցիկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դրամապանակի ներսի մասում կա միկո տեսախցիկ, որը կոչվում է Thief Detection camera: Երբ տերը կորցնում է դրամապանակը, նրա վրա ակտիվանում է «lost mode»: Երբ ինչ-որ մեկը բացում է դրամապանակը «lost mode»-ի ժամանակ, տեսախցիկը լուսանկար է անում, և նկարը ուղարկում տիրոջ մեյլին։ Նկարը նաև տեղադրվում է volterman.com կայքում[3]։
Ներկառուցված լիցքավորման մարտկոց
[խմբագրել | խմբագրել կոդը]Volterman-ի մեջ կա ներկառուցված 2000-5000 միլիամպեր-ժամ ունակությամբ լիցքավորման մարտկոց, որի շնորհիվ լարով կամ առանց լար կարելի է լիցքավորել հեռախոսը։
Wi-Fi մոդուլ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դրամապանակի մեջ կա Wi-Fi մոդուլ, որի շնորհիվ դրամապանակը կարող է ինտերնետ տարածել աշխարհի ցանկացած վայրում՝ 3 անգամ ավելի էժան տվյալների ռոումինգով[4]։
Մոդելներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Volterman-ը առաջարկում է դրամապանակի 3 մոդել.
- Cardholder - մարտկոց՝ 2,000 մԱ/ժ, չափ՝ 10x7 սմ, քաշ՝ 100 գրամ։
- Bifold - մարտկոց՝ 2,600 մԱ/ժ, չափ՝ 12x9 սմ, քաշ՝ 120 գրամ։
- Travel - մարտկոց՝ 5,000 մԱ/ժ, չափ՝ 19x9 սմ, քաշ՝ 150 գրամ[4]։
Առկա Խնդիրները
[խմբագրել | խմբագրել կոդը]- Volterman-ի տեսախցիկով կատարված նկարները հիմնականում կանաչ գույնի է լինում։ Որի լուծումը դեռ առկա չէ
- Դրամապանակում տեղադրված 64gb հիշողության քարտը իրականում 32gb է։ Հիշողության իրական ծավալը կեղծած է արտադրողի կողմից։
- Դրամապանակը իրականում ջրադիմացկուն չէ։ Առկա չէ ոչ մի պաշտպանիչ միջոցներ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Volterman խելացի դրամապանակի զարգացման համար մեկ օրում $67.000 է հավաքագրվել». PanARMENIAN.Net. Վերցված է 2017 թ․ հուլիսի 4-ին.
- ↑ «Volterman - World's Most Powerful Smart Wallet». Indiegogo. Վերցված է 2017 թ․ հուլիսի 4-ին.
- ↑ 3,0 3,1 «Հայկական ստարտափ. աշխարհի ամենահզոր դրամապանակը՝ Volterman-ը - Հետք - Լուրեր, հոդվածներ, հետաքննություններ». Վերցված է 2017 թ․ հուլիսի 4-ին.
- ↑ 4,0 4,1 «Volterman սմարթ դրամապանակի հայկական նախագիծը Indiegogo հարթակում 181.5 հազար դոլար է հավաքագրել». բիզնես.հայ. Վերցված է 2017 թ․ հուլիսի 4-ին.
{{cite news}}
: Check|url=
value (օգնություն)