Vincent (երգ)
«Vincent (երգ)» | |
---|---|
Դոն Մաքլինի երգը «American Pie» ալբոմից | |
Թողարկված | Հոկտեմբեր, 1971 |
Ձայնագրված | մայիս-հունիս, 1971 |
Ժանր | ֆոլկ |
Լեզու | անգլերեն |
Տևողություն | 04:03 |
Լեյբլ | BGO |
Հեղինակ | Դոն Մաքլին |
Պրոդյուսեր | Էդ Ֆրիման |
Vincent (Վինսենթ), Դոն Մաքլինի երգը American Pie («Ամերիկյան կարկանդակ») ալբոմից։ Գրվել է որպես հարգանքի տուրք Վինսենթ վան Գոգին։ Հայտնի է «Starry Starry Night» սկսվող տողով («Աստղալից, աստղալից գիշեր»), որը հղվում է Վան Գոգի «Աստղալից գիշեր» («The Starry Night») կտավին։ Երգը նաև նկարագրում է նկարչի կողմից ստեղծած տարբեր կտավներ։
Մաքլինը երգի բառերը գրել է 1971 թվականին նկարչի մասին գիրքը կարդալուց հետո։ Մեկ տարի անց երգն առաջին հորիզոնականն է զբաղեցրել բրիտանական հիթ-շքերթում և 12-րդը՝ ամերիկյանում[1]։
2000 թվականին ԱՄՆ Հեռարձակման պետական ծառայությունը (PBS) հեռուստատեսությամբ ցուցադրել է Don McLean: Starry, Starry Night հատուկ համերգը՝ նկարահանված Տեխաս նահանգի Օստին քաղաքում։
Երգի ստեղծումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Երգը ցույց է տալիս անկեղծ հիացմունք ոչ միայն Վան Գոգի աշխատանքի, այլև հենց Վան գոգի՝ որպես մարդու նկատմամբ։ Բառերում հիշատակվում են նրա բնապատկերները, ինչպես օրինակ «sketch the trees and the daffodils» («պատկերի՛ր ծառեր և նարգիզներ») և «morning fields of amber grain» («առավոտյան սաթե ցորենի դաշտեր») տողերում, որոնք նկարագրում են դեղին ցորենը՝ որոշ նկարների տարրերը։ Կան տողեր, որոնք պատմում են Վան Գոգի ինքնանկարներից։ Այսպես, հնարավոր է «weathered faces lined in pain / are soothed beneath the artist’s loving hand» («քամահարված դեմքեր՝ ծածկված տանջանքների կնճիռներով, / փափկում են նկարչի սիրող ձեռքով») տողերում Մաքլինը ենթադրում է, որ Վան Գոգը կարող էր որոշ սփոփանք գտնել՝ ստեղծելով իր դիմանկարները։ Այստեղ նաև ցույց է տրվում նկարչի ամենահայտնի նկարների շարքը՝ «Արևածաղիկներ»-ը։ «Flaming flowers that brightly blaze» («Այրվող ծաիկներն այնքան վառ են փայլում») տողը ոչ միայն պատկերում է մեզ համար վառ նարնջագույն և գեղին գույներ, այլևս ստեղծում է հենց վառվող և փայլող արևի՝ գույներում և նկարում երևացող հզոր կերպարներ։
Առաջին երկու կրկներգներում Մաքլինը հիացմունքի տուրք է հանձնում Վան Գոգին՝ մտածելով իր նկատմամբ ուշադրության պակասի մասին. «They would not listen / they did not know how / perhaps they’ll listen now» («Նրանք չէին ցանկանում լսել, նրան չէին կարող, / բայց, հնարավոր է, նրանք այժմ լսեն»)։ Վերջին կրկներգում Մաքլինն ասում է «They would not listen / They’re not listening still / Perhaps they never will» («Նրանք չէին ցանկանում լսել և հիմա էլ չեն լսում, / և, հնարավոր է՝ երբեք չլսեն»)։ Սա Վան Գոգի պատմությունն է. նրան չեն ճանաչել մինչև մահը։ Խոսքերը բերում են այն մտքին, որ Վան Գոգը փորձում էր իր աշխատանքով «դարձնել [մարդկանց] ազատ» («set [people] free»): Մաքլինը կարծում , որ այդ հղումն իր համար ամեն ինչ բացահայտել է։ Նա երգում է. «And now I understand what you tried to say to me» («Ես ես հիմա հասկանում եմ, թե ինչ էիր ինձ փորձում ասել»)։ Երևի թե դա այն հնարավոր հասկացություններից մեկն է, որը ոգեշնչել է Մաքլինին այդ երգը գրել։
Նաև թվում , որ երգը նկարագրում է Վան Գոգի և իր ընտանիքի բարդ հարաբերությունները։ Դա հարուստ ընտանիք է, որը չէր ճանաչում նրան մանիակալ-դեպրեսիվ պսիխոզի պատճառով («for they could not love you») («նրանք չէին կարողանում սիրել քեզ») և երբեք չէր հասկանում նրա մղումը՝ օգնելու աղքատ ընտանիքներին։ Համարվում է, որ Գոգը համոզված էր, որ սպանելով իրենց, նա կկարողանա իր վրա կենտրոնացնել ծնողների ուշադրությունը։ Դա երևում է «Perhaps they’ll listen now» («Բայց, հնարավոր է, նրանք հիմա են լսում») տողում։
Երգում նաև խոսվում է Վան Գոգի հոգեկան առողջության և նրա ինքնասպանության մասին։ Իր ողջ կյանքում Վան Գոգը տառապել է հոգեկան խանգարումներով, մասնավորապես դեպրեսիայով։ «Suffered for [his] sanity» («տառապում էր իր առողջամտությունից») և արդյունքում՝ «took [his] life, as lovers often do» («զրկեց իրենց կյանքից, ինչը հաճախ անում են սիրահարները»)։
Մեկ այլ տեսությունն այն է, որ տողերը վերաբերում են Վան Գոգի և Պոլ Գոգենի հարաբերություններին, որի հետ, ինչպես և շատ շատերի հետ, բարդ հարաբերություններ ուներ նկարիչը։ Այդ հարաբերություններն այնքան ամուր էին, որ Վան Գոգին բերեցին այն մտքին, որ ավելի ճիշտ կլինի կտրել ձախ ականջի մի մասը՝ որպես իր կյանքից և սրտից Պոլ Գոգենի հեռանալու նշան։ Դա բերեց նրան, որ Գոգենը, ում մոտ դեպրեսիայի ծանր ցնցումներ էին և սուիցիդիալ հակումներ, հեռացավ Վան Գոգից՝ մղելով արդեն իսկ անհանգիստ նկարչին դեպի շիզոֆրենիկ դեպրեսիա, ինչը տեսականորեն և դարձավ «այն ճյուղը, որը սպանեց ուղտի մեջքը»։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|