Toyota 4Runner

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Toyota 4Runner
Toyota 4Runner Trail Edition -- 04-18-2012.JPG
Ընդհանուր տվյալներ
Տեսակ ավտոմեքենայի մոդել
Արտադրող Toyota Motor Corporation
Արտադրության տարիներ 1984 - ներկա
Նախորդ Toyota Hilux
Հաջորդ Toyota Fortuner
Գործարաններ Ճապոնիա ՃապոնիաՏախարա, Աիտի, Ճապոնիա
Ճապոնիա ՃապոնիաԽամուրա, Տոկիյո, Ճապոնիա
Դաս ամենագնաց (1984 - 2002)
միջին չափսի ամենագնաց
Սեգմենտ J
Դիզայն
Թափքի տիպ 5‑դռնանի SUV (5‑նստատեղ)
Շուկայում
Նման Kia Mohave, Mitsubishi Pajero Sport
Toyota 4Runner Վիքիպահեստում

Toyota 4Runner միջին չափսի ամենագնաց։ Արտադրվել է 1984 թվականին՝ Toyota կազմակերպության կողմից։ Գոյություն ունի 5 սերունդ։

Առաջին սերունդ (1984 - 1989)[խմբագրել | խմբագրել կոդը]

Toyota 4Runner
Toyota 4Runner P4250812.jpg
Ընդհանուր տվյալներ
Տեսակ ավտոմեքենայի մոդել
Արտադրող Toyota Motor Corporation
Ուրիշ անուն(ներ) Toyota Hilux Surf
Արտադրության տարիներ 1984 - 1989
Նախորդ Toyota Hilux
Հաջորդ Toyota Fortuner
Գործարաններ Ճապոնիա ՃապոնիաՏախարա, Աիտի, Ճապոնիա
Ճապոնիա ՃապոնիաԽամուրա, Տոկիյո, Ճապոնիա
Դաս ամենագնաց (1984 - 2002)
միջին չափսի ամենագնաց
Սեգմենտ J
Բնութագիր
Անիվային բազա 2625 մմ
Մասսա-գաբարիտային բնութագիր
Երկարություն 4490 մմ
Լայնություն 1690 մմ
Մասսա 1880
Դինամիկ
Հետևի անվահետք 1425
Կլիրենս 240
Բեռնատարողություն 2510
Բաքի ծավալ 65
Toyota 4Runner Վիքիպահեստում

Toyota-ի առաջին սերնդի մեքենաները երկդռնանի են և բարձրությունը ամենագնացի մի փոքր շատ է։ Մոդելը հասանելի է երկու մակարդակներում՝

  1. Առաջին մակարդակում ավելի ուշադրություն է դարձվել ամենագնացի օգտակարությանը։ Սրահում հիմնական մասը օգտագործվել է բեռներ տեղավորելու համար։ Սրահում կարողանում էին նստել վարորդը և ուրիշ մեկը։
  2. Երկրորդ մակարդակում արդեն Toyota-ն դարձել է մարդատար որում կարող են տեղավորվել 5 մարդ։

Այս մարդատարում արդեն տեղադրվել է ավելի մեծ ծավալ ունեցող բենզինային բագ և սրահը դարձել է ավելի հարմարավետ։

Շարժիչը բենզինային` 2,0լ և 2,4լ աշխատանքային ծավալներով։ Փոխանցման տուփը` մեխանիկական։

Նորամուծություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1985 թվականին ստեղծվեց էլեկտրական եղանակով, վառելիքի մատակարարման վերահսկողության համակարգ։
  • 1986 թվականին ստեղծվեց տուրբո շարժիչով ամենագնացը։
  • 1987 թվականին դիզայնի մեջ փոփոխություններ եղան։
  • 1988 թվականին ստեղծվեց 6 մխոցանի շարժիչ։

Երկրորդ սերունդ (1990 - 1995)[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ սերնդի պրեմիերան եղավ 1989 թվականի կեսերին։

Առաջինը ցուցադրվեց երկդռնանի և 4-դռնանի մոդելները։ Ստանդարտ մակարդակում միացրած է ABS-ը։ Թափքը նույնպես ենթարկվել է փոփոխությունների։

Նորամուծություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1990 թվականին ստեղծվեց նոր շարժիչ, նոր կախոց և ամենագնացը դարձավ ավտոմատ փոխանցման տուփով։
  • 1991 թվականին ստեղծվեց CD նվագարկիչ և փոփոխությունների ենթարկվեց ամենագնացի լուսավորության համակարգը։
  • 1992 թվականին ամենագնացի դիզայնը փոփոխվեց, սրահը դարձավ կաշվեպատ և բարելավվեց ամենագնացի ավտոմատ փոխանցման տուփը։
  • 1995 թվականին ամենագնացը ամբողջովին բարելավվեց, ստեղծվեց կոնդիցյոներ և այլն։

Երրորդ սերունդ (1996 - 2000) - (2001 - 2002)[խմբագրել | խմբագրել կոդը]

1996 թվականին դուրս է գալիս երրորդ սերունդը։ 4Runner-ը 1996 թվականին ամբողջովին արդիականացվեց, որը ներառում է նոր շարժիչներ, ինտերիեր և Էկստերիեր, բարելավվեց անվտագության համակարգը։

1997 թվականին ստեղծվեց կրուիզ-կոնտրոլ համակարգը և բարելավվեց արգելակները։

1998 թվականին փոփոխվեց ինտերիերը, վերամշակվեց ABS-ը, կատարելագործվեց կախոցը, ստեղծվեց՝ նոր համակարգով կոնդիցյոներ, նոր աուդիո, LCD-էկրան։

2002 թվականին կատարելագործվեց շարժիչը և ինտերիերը։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաճառք[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրացույցային տարի Միացյալ նահանգներ
2000 111,797[1]
2001 90,250
2002 77,026[2]
2003 109,308
2004 114,212
2005 103,830
2006 103,086
2007 87,718
2008 47,878
2009 19,675[3]
2010 46,531[3]
2011 44,316[4]
2012 48,755[4]
2013 51,625[5]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Toyota Sets Sales Record for Sixth Year in a Row»։ Theautochannel.com։ Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 12–ին 
  2. «Toyota Announces Best Sales Year in Its 46-Year History, Breaks Sales Record for Eighth Year in a Row»։ Theautochannel.com։ Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 12–ին 
  3. 3,0 3,1 Toyota Sales December 2010
  4. 4,0 4,1 December 2012 and Year-End Sales Chart
  5. December 2013 and Year-End Sales Chart

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]