Tick-Tock (երգ, Մարիա Յարեմչուկ)
Tick-Tock | |
---|---|
![]() | |
Եվրատեսիլ 2014-ի երգ | |
Երկիր | Ուկրաինա |
Երգիչ(ներ) | Մարիա Յարեմչուկ |
Լեզու | Անգլերեն |
Երգահան(ներ) | Մարիա Յարեմչուկ |
Բառերի հեղինակ(ներ) | Մարիա Յարեմչուկ, Սանդրա Բյուրման |
Արդյունքներ | |
Կիսաեզրափակչի արդյունք | 5-րդ |
Կիսաեզրափակչի միավորներ | 118 |
Եզրափակչի արդյունք | 6-րդ |
Եզրափակչի միավորներ | 113 |
Ներկայանալու ժամանակագրություն | |
◄ Gravity (2013) |
«Tick-Tock» (հայերեն՝ Թիք-թաք), ուկրաինացի երգչուհի Մարիա Յարեմչուկի երգն է, որով ներկայացրել է Ուկրաինան Եվրատեսիլ 2014 երգի մրցույթին Կոպենհագենում, Դանիա[1][2][3]։
Եվրատեսիլ երգի մրցույթ[խմբագրել | խմբագրել կոդը]
Երգը Եվրատեսիլ 2014-ում որպես Ուկրաինան ներկայացնող երգ է ընտրվել 2013 թվականի դեկտեմբերի 21-ին անցկացված ազգային ընտրությունում։ Երգը հեռուստադիտողի և ժյուրիի քվեարկության արդյունքում ստանալով ամենաբարձր՝ 12 միավորը, ընտրվում է Եվրատեսիլ 2014 թվականի Ուկրաինայի երգը։
Եվրատեսիլում Մարիան երգը կատարել է մայիսի 6-ին՝ առաջին կիսաեզրափակչի ժամանակ 9-րդ համարի ներքո։ Կիսաեզրափակչի քվեարկության արդյունքում նա հավաքում է 118 միավոր և եզրափակիչ է անցնում 5-րդ հորիզոնականով։ Մայիսի 10-ին՝ եզրափակիչ փուլում, երգը ներկայացվել է 1-ին համարի ներքո։ Եզրափակչի քվեարկության արդյունքում երգը 113 միավորով զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը։
Եվրատեսիլի բեմում Մարիային միացել են չորս բեք վոկալիստներ՝ Աննա Լինեան, Գրասիելա Չին Ա Լոին, Աննելի Մարիա Տորնկվիստը և Էլին Եվա Մարիա Սվենսոնը։ Երգը կատարման ժամանակ բեմում նաև եղել է պարող Իգոր Կուլեշինը, ով կատարել է ակրոբատիկ հնարքներ վազող անիվի մեջ։
Հիթ շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Շաբաթական չարթ[խմբագրել | խմբագրել կոդը]
Չարթ (2014) | Տեղ |
---|---|
Մեծ Բրիտանիա (Official Charts Company)[4] | 190 |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Ukraine: Maria Yaremchuk to Copenhagen!»
- ↑ «Maria Yaremchuk is the Ukrainian winner!»
- ↑ ««Ukraine: Maria Yaremchuk to Copenhagen!»»։ Արխիվացված է օրիգինալից 2013-12-23-ին։ Վերցված է 2014-02-28
- ↑ «Eurovision 2014»։ Official Charts Company։ 2014-05-24։ Վերցված է 2014 թ․ մայիսի 27