The Secret Millionaire

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Տեսակմեդիաֆրանշիզ
Ժանրռեալիթի շոու
Արտադրող երկիրFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Սկզբնական եթերնոյեմբերի 29, 2006

The Secret Millionaire (Գաղտնի միլիոնատեր), իրական հեռուստատեսային շոու, որը ծագել է Մեծ Բրիտանիայում, որում միլիոնատերերին առանց իմանալու տեղափոխում են գյուղական տարածներ որոշ ժամանակով ապրելու։ Համայնքի անդամները մշում են, որ տեսախցիկները առկա են վավերագրական ֆիլմ նկարահանելու համար։ Մեծ Բրիտանական տարբերակում հաղորդումը թողարկվում է RDF Media ընկերությունը։ Առաջին անգամ եթեր է բարձրացել Channel 4 հեռուստալիքով։

Ֆորմատ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամեն էպիզոդում, մի միլլիոնատեր թողնելով իր շքեղ կայքը, և դառնալով գաղտնի անձ, բնակություն է հաստատում ավելի աղքատ շրաջններում մեկ շաբաթից մինչև 10 օր ժամանակով (Ամերիկյան տարբերակում տրվում է 6 օր)։ Ապրելով սահմանափակ բյուջեյով (հիմնականում այն կազմում է $ 150), առանց ժամանակակից հարմարությունների նրանք պետք է իրենց ճանապարհը ստեղծեն համայնքում, աշխատելով և կամաորություն անելով տեղացիների կողքին և այդպիսով գտնել անձանց կամ նախագծեր, որոնք արժի ֆինանսավորել։ Այսպիսով վերջին օրը միլլիոնատերը պարզում է իր իրական կերպարը և նվերներ տալիս այն անձանց, որոնց նա ընտրել է։ Նրան պետք է նվազագույնը տրամադրեն 100 000 դոլլար։

Անգլիական տարբերակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին միլլիոնատերը 26 ամյա Բեն Վայն էր։ Երրորդ սերիան, Channel 4-ով եթեր բարձրացավ 2008 թվականի օգոստոսի 5-ին։ Այս սերիայում ներկայացվեց Խամես Բենամոռը, ում քննադատության էր արժանացել լրատվամիջոցների կողմից՝ ենթամրցակցային շուկայում ներդրումներ կատարելու համար[1][2][3]։

Էնդրյու Ֆելդմանը դարձավ շոուի ամենաերիտասարտ միլլիոնատերը՝ 24 տարեկան։ Նրա մասին պատմող սերիան եթեր է դուրս եկել 2012 թվականի հունիսի 24-ին։ Նրա կատարած ներդրումը 2-րդ է մեծությամբ՝ £100,000[4]։

Ամերիկյան տարբերակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկյան տարբերակը Fox հեռուստալիքով եթեր բարձրացավ 2008 թվականի դեկտեբերի 3-ին[5]։

Անգլիական տարբերակի նման, Fox-ն էլ ցույց է տալիս հարուստ բարեգործների, ովքեր թաքնվում են Միացյալ Նահանգների անարեկարգ շրջաններում։ Մեկ շաբաթ ժամանակահատվածում միլլիոնատերերը խառնվում են հանրությանը և ապրում են սահմանափակ եկամուտով։ Շոուի վերջում միլլիոնատերերը բացում են իրենց իրական անձը և նվիրաբերում են մինիմում 100 000 դոլլար։

Առաջին եթերաշրջանը հեռարձակվել է FOX-ով։ Երկրորդ եթերաշրջանը բաղկացած է 6 ժամանոց հաղորդումներից և հեռարձակվել է ABC հեռուստալիքով[6]։

1-ին եթերաշրջան․ 2009[խմբագրել | խմբագրել կոդը]

Էպիզոդ Ամսաթիվ Միլլիոնատեր
Էպիզոդ 1 2009 թվականի հոկտեմբերի 9 Ալբերտ Բերտինի
Էպիզոդ 2 2009 թվականի հոկտեմբերի 14 Փետեր Բոնդ
Էպիզոդ 3 2009 թվականի հոկտեմբերի 21 Դերեկ Լեդդի
Էպիզոդ 4 2009 թվականի հոկտեմբերի 28 Նաոմի Սիմսոն
Էպիզոդ 5 2009 թվականի նոյեմբերի 5 Դաննը Վիլլիս
Էպիզոդ 6 Չեղարկված Լեաննե Վեշչե

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Secret Millionaire-ի անգլիական տարբերակը հաղթել է Rose d'Or մրցանակաբաշխությունը և ճանաչվել 2007 թվականի լավագույն իրական շոուն[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Shah Oliver (դեկտեմբերի 28, 2014)։ «Sub-prime loans baron cashes in»։ The Sunday Times։ Վերցված է փետրվարի 5, 2015 (Subscription required.)
  2. Titcomb James (օգոստոսի 16, 2014)։ «Credit firm Amigo Loans put up for sale»։ The Daily Telegraph։ Վերցված է փետրվարի 5, 2015 
  3. «Millionaire accused of loan scam»։ BBC News։ հոկտեմբերի 23, 2008։ Վերցված է հուլիսի 8, 2009 
  4. Griffiths Kathie (հունիսի 26, 2012)։ «TV show’s £153k charity cash gift»։ Telegraph & Argus։ Վերցված է փետրվարի 5, 2015 
  5. Reality TV World: "Fox announces the identities of 'Secret Millionaires rich participants" by Christopher Rocchio, 5 November 2008
  6. Andreeva Nellie (սեպտեմբերի 10, 2009)։ «ABC orders 'Secret Millionaire' episodes»։ The Hollywood Reporter։ Associated Press։ Արխիվացված է օրիգինալից փետրվարի 5, 2015-ին։ Վերցված է փետրվարի 5, 2015 
  7. «Rose d'Or Festival 2007 Winners»։ Արխիվացված է օրիգինալից 2008-12-18-ին։ Վերցված է 2020-03-24 

Արտաքին հղղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]