The Kitahama

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The Kitahama
Տեսակբազմահարկ շենք
Երկիր Ճապոնիա
ՏեղագրությունKōraibashi?
Հասցե1丁目63番1号
Հարկեր54
Ստորգետնյա հարկեր1
Հիմնադրված էմայիս 2009
ՃարտարապետMitsubishi Estate
Քարտեզ
Քարտեզ
Կիտահամա

The Kitahama (ճապ.՝ ザ・キタハマ), բարձրահարկ բնակելի շենք՝ տեղակայված Ճապոնիայի Օսակա քաղաքի Տուո շրջանի Կորայբաշի 1-7-5 հասցեում։

Երկնաքերը կառուցվել է 2006 թվականի սեպտեմբերից մինչև 2009 թվականի մայիս։ Բարձրությունը կազմում է 209.35 մետր, հարկերի քանակը՝ 54 (ունի նաև 1 ստորգետնյա հարկ)։ Այս երկնաքերը, ըստ իր բարձրության, չորրորդն է Օսակա պրեֆեկտությունում և 25-րդը՝ Ճապոնիայում[1][2]։ Սա լիովին բնակեցված ամենաբարձր շենքն է Ճապոնիայում[3]։ Ընդհանուր մակերեսը կազմում է 79,605.68 մ²։ Այս շինության ճակատային ապակյա հատվածը հանդիսանում է շենքի՝ տեսարժան վայր լինելու բնորոշիչներից մեկը։

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկնաքերին ամենամոտ երկաթուղային գիծը Կիտահամա կայարանն է։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Kitahama Tower». Emporis. Վերցված է 2014 թ․ ապրիլի 23-ին.
  2. «The Kitahama». Skyscraper Center. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 23-ին.
  3. «The Kitahama». SkyscraperPage. Վերցված է 2014 թ․ ապրիլի 23-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]