Jump to content

The Final Cut (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The Final Cut
անգլ.՝ The Final Cut
Երկիր Միացյալ Թագավորություն
Ժանրպրոգրեսիվ ռոք և երաժշտական ֆիլմ
Թվական1983
Լեզուանգլերեն
ՌեժիսորՈւիլլի Քրիստի
ՊրոդյուսերԲարի Մեթյուզ
Սցենարի հեղինակՌոջեր Ուոթերս
ԴերակատարներՌոջեր Ուոթերս և Ալեքս ՄաքԷվոյ
ԵրաժշտությունՓինք Ֆլոյդ
Տևողություն19 րոպե
ՆախորդՊատ (Փինք Ֆլոյդ)
ՀաջորդDelicate Sound of Thunder (ֆիլմ)

«Վերջնական մոնտաժ» կամ «Անցյալի վերք» (անգլ.՝ Pink Floyd The Final Cut), կարճամետրաժ ֆիլմ, հիմնված Pink Floyd խմբի չորս երգերի վրա (1983 թվական)։ Գլխավոր դերում հանդես է եկել շոտլանդացի դերասան Ալեքս ՄաքԷվոյը։ Ֆիլմը ներկայացնում է ալբոմներից մեկի թեմատիկան՝ Երկրորդ համաշխարհային պարերազմի վետերան, պատմության ուսուցչի մասին է, ով կորցրել է իր որդուն Ֆոլկլենդյան պատերազմում։

Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցած ուսուցիչը կորցրել է իր որդուն։ Ամեն առավոտ հետևում է իր որդու անմարմին կերպարին, երեկոյան վերադառնում է տուն և գիշերն անցկացնում է իր մտորումների հետ, մտածում իր անցած օրվա մասին։

Իր մտորումները նոր օրվա սկիզբ էին, անքուն գիշերներ և հիշողությունների ծանր բեռ։

Հավելյալ տեղեկություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը թողարկվել է, որպես «When the Tigers Broke Free» սինգլի տեսահոլովակ։ Տեսահոլովակում կային մի քանի մոնտաժված պահեր՝ Pink Floyd The Wall ֆիլմից։

When the Tigers Broke Free

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն պատմում է իր տղայի մասին, ով կորցրել է հորը։ Այս տեսանյութը պատմում է երկուսի մասին՝ մի տղայի և հոր, ով զոհվել է Երկրորդ համաշխարհայինի ժամանակ։ Տեսանյութում կան պահեր Pink Floyd The Wall ֆիլմից։

Տեսահոլովակը ստեղծվել է The Final Cut ֆիլմից, բայց հետո հանդես է եկել առանձին։ Տեսահոլովակը պատմում է արևելյան մի գործարանի և աշխատողների մասին։

Ստեղծագործություն Փոփոխություններ
The Gunner’s Dream իրար միացրած
The Final Cut իրար միացրած
Not Now John իրար միացրած
The Fletcher Memorial Home իրար միացրած

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]