That’s Amore

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«That's Amore»
Դին Մարտինի սինգլը
«Dean Martin Sings» ալբոմից
Թողարկված7 նոյեմբերի 1953
Ժանրփոփ
ԵրգահանՀարրի Ուորեն
Տևողություն3:05
ԼեյբլCapitol Records
ՊրոդյուսերՋեք Բրուքս

«That’s Amore», 1953 թվականի երգ, որը գրել են կոմպոզիտոր Հարրի Ուորենը և բանաստեղծ Ջեք Բրուքսը։ Այն դարձել է Դին Մարտինի գլխավոր հիթն ու ամենահայտնի երգը 1953 թվականին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգն առաջին անգամ հնչել Է Մարտինի և Լյուիսի «Քեդդի» ֆիլմում, որը թողարկվել է 1953 թվականի օգոստոսի 10-ին[1]։ Լյուիսը Ուորենին և Բրուքսին հանձնարարել է երգեր գրել Մարտինի համար։ Լյուիսի խոսքով՝ ինքն անձամբ գաղտնի վճարել է նրանց 30 000 դոլար՝ հույս ունենալով, որ երգերից մեկը կդառնա Մարտինի հիթը[2]։ Ֆիլմում երգը կատարում է հիմնականում Մարտինը, որին միանում է Լյուիսը, այնուհետև ֆիլմի մյուս հերոսները։ Այն ներկայացվել Է «Օսկար» մրցանակի Լավագույն օրիգինալ երգ անվանակարգում[3]։

Երգը մինչ օրս սերտորեն կապված է Դին Մարտինի անվան հետ։ «That’s Amore» անվանումն օգտագործվել է Մարտինի կարիերային նվիրված և 2001 թվականին թողարկված հոլովակում, իսկ նրա որդին՝ Ռիչի Մարտինը, 2002 թվականի իր կենսագրությունն անվանել է «That’s Amore: Որդին հիշում է Դին Մարտինին»[4]։

Երաժշտական քննադատ Ջո Քվինանը երգը նկարագրել է որպես նեապոլյան թափառող երաժշտի սիրված երաժշտության հմայիչ, թեև հիմար պարոդիա և նկատել է, որ այն հիսունականների սկզբի բազմաթիվ երգերից մեկն էր, որոնք օգնել են վերականգնել Իտալիայի՝ որպես մոգության և ռոմանտիկայի երկրի կերպարը[5]։

Կոմերցիոն հաջողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգը ձայնագրվել է 1953 թվականի օգոստոսի 13-ին Capitol Records ստուդիայում Դիք Ստաբիլի ղեկավարած նվագախմբի հետ։ 1953 թվականի նոյեմբերի 7-ին Մարտինի «You’re the Right One» երգի ձայնասկավառակը, որը ձայնագրվել է միևնույն ժամանակ, ինչ դարձերեսի «That’s Amore» երգը, հասել է Billboard-ի չարթերի 2-րդ հորիզոնականին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Caddy, The (1953) -- (Movie Clip) That's Amore». Turner Classic Movies. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 20-ին.
  2. Lewis, Kaplan, 2005, էջ 163
  3. Osborne, 1994, էջ 131
  4. Martin, 2002, էջ 256
  5. Queenan, Joe (2007 թ․ հուլիսի 26). «When the moon hits your eye like a bigga pizza pie... :That's Amore! Joe Queenan investigates the origins of Dean Martin's cheesy hit». The Guardian. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 9-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]