TRAPPIST-1

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

TRAPPIST-1, հայտնի է նաև որպես 2MASS J23062928-0502285, գերսառը թզուկ աստղ[1], որը գտնվում է Երկրից մոտավորապես 39 լուսային տարի հեռավորության վրա Ջրհոսի համաստեղությունում[2]։

2015 թվականին աստղագետները հայտնաբերել էին Երկրի չափսերով երեք մոլորակներ ուլտրասառը կարմիր թզուկ աստղի ուղեծրում։

Բելգիայում Լիեժի համալսարանի տեխնոլոգիաների և աստղաֆիզիկայի հետազոտությունների ինստիտուտից Միշել Գիլոնի ղեկավարած խումբը հայտնաբերել է մոլորակները՝ օգտագործելով տարանցիկ մոլորակների ու պլանետեզեմալների փոքր աստղադիտակով (Transiting Planets and Planetesimals Small Telescope - TRAPPIST) տարանցիկ լուսաչափություն Չիլիի Լա Սիլլա աստղադիտարանում[1][3][4]։

2017 թվականի փետրվարի 22-ին աստղագետները հայտարարեցին TRAPPIST-1 շուրջը ևս չորս էկզոմոլորակների գոյության մասին[5]։ Բացի TRAPPIST-ից, հետազոտություններ են իրականացվել նաև օգտագործելով Չիլիի Սեռո Պառնալ լեռան վրա գտնվող «Շատ մեծ աստղադիտակ»ը (Very Large Telescope) և ՆԱՍԱՍպիտցեր տիեզերական աստղադիտակը՝ մոլորակների թիվը հասցնելով յոթի, որոնցից երեքը գտնվում են բնակելիության գոտում, այսինքն նրանց պայմանները համապատասխանում են կյանքի գոյատևման համար[6][7]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Three Potentially Habitable Worlds Found Around Nearby Ultracool Dwarf Star – Currently the best place to search for life beyond the Solar System». European Southern Observatory.
  2. Chang, Kenneth (2017 թ․ փետրվարի 22). «7 Earth-Size Planets Identified in Orbit Around a Dwarf Star». New York Times. Վերցված է 2017 թ․ փետրվարի 22-ին.
  3. «Could these newly-discovered planets orbiting an ultracool dwarf host life?». The Guardian. 2016 թ․ մայիսի 2.
  4. «Three New Planets Are the Best Bets for Life». Popular Mechanics. 2016 թ․ մայիսի 2. Վերցված է 2016 թ․ մայիսի 2-ին.
  5. TRAPPIST-1 System – Discovery of Earth-Like Planets – Check123, Video Encyclopedia (անգլերեն), Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 4-ին, Վերցված է 2017 թ․ փետրվարի 23-ին
  6. «Temperate Earth-Sized Planets Found in Extraordinarily Rich Planetary System TRAPPIST-1». SpaceRef. 2017 թ․ փետրվարի 22. Վերցված է 2017 թ․ փետրվարի 11-ին.(չաշխատող հղում)
  7. «NASA telescope reveals largest batch of Earth-size, habitable-zone planets around single star». Exoplanet Exploration: Planets Beyond our Solar System. NASA. Վերցված է 2017 թ․ փետրվարի 22-ին.