Spring (April EP)
Spring | |
---|---|
-ի | |
Թողարկված | ապրիլի 27, 2016 |
Ձայնագրված | 2016 թվական |
Ժանր | քեյ փոփ |
Տևողություն | 20:41 |
Լեզու | կորեերեն |
Լեյբլ | DSP Media, LOEN Entertainment |
«Spring» (April EP)՝ հարավկորեական աղջկական APRIL խմբի երկրորդ մինի-ալբոմն է։ Ալբոմը թվային և ֆիզիկական ձևաչափով թողարկվել է 2016 թվականի ապրիլի 27-ին, DSP Media-ի կողմից, իսկ սկսել է տարածվել Loen Entertainment ընկերության միջոցով ։ Այն պարունակում է վեց թրեք, այդ թվում `« Tinkerbell » սինգլը։ Այն վերջին ռելիզն էր այժմ արդեն նախկին անդամ Հյոնջուի հետ, ով պաշտոնապես լքել է խումբը 2016 թվականի հոկտեմբերի 29-ին, դերասանական կարիերան շարունակելու նպատակով։
Նախապատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ապրիլի 4-ին DSP Media-ն պաստառի միջոցով հայտարարեց, որ խումբը վերադառնալու է ապրիլի 27-ին։ Պաստառի վրա պատկերված է շրջանակ՝ ծաղիկներով և նկար, որը հիշեցնում է թիթեռի թևեր։ DSP Media-ն նաև ցուցադրեց մի շարք լուսանկարներ և վիդեոներ «Spring» ալբոմի համար։
Այս ալբոմի հայեցակարգը՝ հեքիաթային, իր մեջ ընդգրկում է տարբեր գույներ, կապված խմբի անվան հետ՝ «A.P.R.I.L». A — «Ծիրանի ծաղիկ», P — «Պիոն», R — «Վարդ», I — «Ծովային կակաչներ», L — «Լիլիաներ»։
Ալբոմը և երաժշտական տեսահոլովակը «Tinkerbell»-ի համար թողարկվել են 2016 թվականի ապրիլի 27-ին։
Աջակցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2016 թվականի ապրիլի 27-ին Lottecard արվեստի կենտրոնում խումբը անցկացրել է «Spring»-ի գովազդային ցուցադրությունը։ Ցուցափեղկը ցույց է տրվել V Naver ծրագրում։ Ապրիլի 28-ին խումբը սկսել է իր առաջին գովազդային արշավը և առաջին անգամ ներկայացվել է M! Countdown «Tinkerbell»-ի հետ։ Այն ուղեկցվել է KBS հեռուստաալիքի Music Bank-ի, նույն ալիքի Show Music Core և Inkigayo (SBS) ներկայանալուն։
Մայիսի 12-ին DSP Media -ն հայտարարեց, որ Հյոնջուն ժամանակավորապես դադարեցնում է գործունեությունը խմբի հետ։ Ըստ գործակալության, Հյոնջուն տառապում է շնչառական խնդիրներից և հաճախակի գլխացավերից, ինչը խոչընդոտում է նրան երաժշտական շոուներին ելույթ ունենալու ժամանակ։ Քանի որ Հյոնջունի առողջական վիճակը նրանց համար առաջնահերթ է, նրանք որոշել են հանգստանալ առայժմ, և խումբը շարունակում է խթանել «Spring» ընդամենը չորս անդամներով։
Թրեկ
[խմբագրել | խմբագրել կոդը]№ | Անվանումը | Լիրիկա | Երաժշտություն | Аранжировка | Տևողությունը |
---|---|---|---|---|---|
1. | «Wake Up» | ZigZag Note | ZigZag Note | ZigZag Note | 3։17 |
2. | «Tinkerbell» (팅커벨) | e.one | e.one | e.one | 3։21 |
3. | «M.F.B.F. (My Future Boyfriend)»
(내 미래의 남자친구에게) |
G-High, Lee Joo-hyung (MonoTree) | G-High, Lee Joo-hyung (MonoTree) | G-High, Lee Joo-hyung (MonoTree) | 2։58 |
4. | «Open Your Eyes» (눈을 뜨면) | SEION | SEION | SEION | 3։50 |
5. | «Jelly» | e.one | e.one | e.one | 3։44 |
6. | «Tinkerbell (Instrumental)» | e.one | e.one | 3։21 | |
Ամբողջ տևողությունը։ | 20։41 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- https://www.soompi.com/2016/04/13/april-members-are-cute-spring-fairies-in-first-comeback-teaser-image/ Արխիվացված 2016-12-23 Wayback Machine
- http://entertain.naver.com/music/now/read?oid=108&aid=0002514823
- http://www.xportsnews.com/jenter/?ac=article_view&entry_id=717425& Արխիվացված 2017-04-11 Wayback Machine
- http://www.melon.com/album/detail.htm?albumId=2681814
- http://www.xportsnews.com/jenter/?ac=article_view&entry_id=718069& Արխիվացված 2017-04-11 Wayback Machine
- http://enter.etoday.co.kr/view/news_view.php?varAtcId=59956
- http://entertain.naver.com/read?oid=112&aid=0002807929
- http://thestar.chosun.com/site/data/html_dir/2016/04/27/2016042701007.html Արխիվացված 2016-06-25 Wayback Machine
- http://www.xportsnews.com/jenter/?ac=article_view&entry_id=722962&_REFERER=http%3A%2F%2Fnews.naver.com%2Fmain%2Fsearch%2Fsearch.nhn%3Frefresh%3D%26so%3Drel.dsc%26stPhoto%3D%26stPaper%3D%26stRelease%3D%26ie%3DMS949%26detail%3D0%26rcsection%3D%26query%3D%25BF%25A1%25C0%25CC%25C7%25C1%25B8%25B1%26x%3D0%26y%3D0%26sm%3Dall.basic%26pd%3D1%26startDate%3D%26endDate%3D Արխիվացված 2017-04-11 Wayback Machine
- http://news1.kr/articles/?2650547
- http://tenasia.hankyung.com/archives/928795 Արխիվացված 2016-08-07 Wayback Machine
- http://news1.kr/articles/?2649728