So Happy (սինգլ)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
«So Happy» | ||||
---|---|---|---|---|
Theory of a deadman-ի սինգլը | ||||
«Scars & Souvenirs» ալբոմից | ||||
Թողարկված | 2008 թվական փետրվարի 11 | |||
Ֆորմատ | CD Radio single Digital download | |||
Ձայնագրված | 2007 թվական սեպտեմբեր | |||
Ժանր | փոսթ-գրանջ ալթերնաթրվ-մետալիկ | |||
Տևողություն | 4։14 | |||
Լեյբլ | Roadrunner/604 Records | |||
Theory of a deadman-ի սինգլների ժամանակագրություն | ||||
|
«So Happy», Theory of a Deadman խմբի սինգլներից է, որը թողարկվել է նրանց երրորդ՝ Scars & Souvenirs ալբոմում։ Ռադիոյով այն առաջին անգամ պաշտոնապես թողարկվել է 2008 թվականի փերտվարի 11-ին։ «So Happy»-ն դեբյուտել է Billboard's Mainstream Rock Tracks chart-ի աղյուսակում և դարձել երկրորդը 2008 թվականի ապրիլի 5-ին։ Պահանջվեց ընդամենը երեք շաբաթ, որպեսզի սինգլը հայտնվի Mainstream Rock chart-ի թոփ 10 սինգլների ցուցակում։ Բացի այդ խումբն առաջին անգամ հայտնվեց Modern Rock Tracks chart-ի թոփ 20-յակում։ Canadian Hot 100-ում 2008 թվականի մարտի 8-ին սինգլը դեբյուտեց և գրավեց 58-րդ հորիզոնականը։
Սինգլի տեսահոլովակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սինգլի տեսահոլովակը առաջին անգամ ցուցադրվեց 2008 թվականի ապրիլի կեսերին՝ MuchMusic-ով։ MuchMusic Countdown-ում այն գրավեց 10-րդ հորիզոնականը։ Տեսահոլովակի ռեժիսորը Քոլին Մայնիհենն է։
Վարկանշային աղյուսակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Չարթ (2008) | Հորիզոնական |
Ամսաթիվ |
---|---|---|
Canadian Hot 100 | 58 | 2008 թվական մարտի 8 |
U.S. Hot Mainstream Rock Tracks | 2 | 2008 թվական ապրիլի 5 |
U.S. Hot Modern Rock Tracks | 17 | 2008 թվական մայիսի 3 |