Shinjuku Center Building

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Museum Silhouette.svg
Shinjuku Center Building
Shinjuku-Center-Building-01.jpg
ՏեսակԵրկնաքեր
ԵրկիրFlag of Japan.svg Ճապոնիա
ՏեղագրությունՆիսի-Սինձյուկու
Հարկեր54
Ստորգետնյա հարկեր4
Մակերես183,063 քառակուսի մետր
Հիմնադրված էնոյեմբերի 1, 1979
ՃարտարապետTaisei Corporation?
Կոորդինատներ: 35°41′30.000012099987″ հս․ լ. 139°41′44.000016100009″ ավ. ե. / 35.69166667002777160° հս․. լ. 139.69555556002777053° ավ. ե. / 35.69166667002777160; 139.69555556002777053

Shinjuku Center Building (ճապ.՝ 新宿センタービル Սինձյուկու սենտա: բիրու), երկնաքեր՝ տեղակայված Ճապոնիայի Տոկիո քաղաքի Սինձյուկու շրջանի Նիսի-Սինձյուկու թաղամասի 1-25-1 հասցեում:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկնաքերը կառուցվել է 1970 թվականի վերջից մինչև 1979 թվականի հոկտեմբերի 31-ը: Պաշտոնապես բացվել է 1979 թվականի նոյեմբերի 1-ին: Նրա բարձրությունը կազմում է 223 մետր: Ունի 54 հարկ: Երկնաքերն ամբողջությամբ վերանորոգվել է 1998 թվականին: Այն Taisei Corporation ընկերության համար ծառայում է որպես շտաբ-բնակարան[1]: Shinjuku Center Building երկնաքերը 10 000 մարդու աշխատատեղ է, և այնտեղ ամեն օր այցելում է 25 000 մարդ[1]:

2009 թվականին շենքն աշխարհում առաջինն էր, որը մոդերնիզացվել էր իներցիոն դեմպֆերով, ինչը նախատեսված էր երկրաշարժների պատճառով առաջացած վիբրացիաների ճնշման համար: 15-ից մինչև 39-րդ հարկերը տեղադրված է 288 ամորտիզատոր: Արդյունքում՝ 2011 թվականի երկրաշարժի ժամանակ,զագալի էր դեմպֆերների դերըв[2]:

Երբ 1979 թվականին երկնաքերը կառուցված էր, այդ պահին դարձավ Ճապոնիայի ամենաբարձր շենքերից երկրորդը: Երկնաքերի նախասրահում շատրվան կա, որը հանգիստ միջավայր է ստեղծում[1]:

Շենքը 1984 թվականին հայտնվել է «Գոձիլլայի վերադարձը» ֆիլմում:

1998 թվականին ֆրանսիացի ալպինիստ Ալեն Ռոբերը հաջողությամբ բարձրացավ երկնաքերի վրա: Ինքը՝ բարձրացումը, տևեց մոտ 40 րոպե, և երբ նա հասավ բարձունքին, օրենքի խախտման համար նրան ձերբակալեց ոստիկանությունը, որն արդեն իրեն էր սպասում[1][3]:

Ճապոնական Japan Prime Realty Investment Corporation ընկերությունը 2008 թվականին շենքը ձեռք բերեց 21 միլիարդ յենով[4]:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]


Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 "Corporate Data." Taisei Corporation. Retrieved on February 20, 2012. "Head Office 1-25-1, Nishi-Shinjuku, Shinjuku-ku, Tokyo 163-0606"
  2. Aono H., Hosozawa O., Shinozaki Y., Kimura Y. (July 2014)։ Seismic retrofit of high-rise building against the long-period ground motions։ Tenth U.S. National Conference on Earthquake Engineering։ Վերցված է 4 April 2015 
  3. «Freedom and Courage - Alain Robert - "French Spiderman" / Free climber»։ Faust A.G.։ Վերցված է 2017-04-13 
  4. «新宿センタービル|日本プライムリアルティ投資法人»։ 日本プライムリアルティ投資法人 (ճապոներեն)։ Վերցված է 2017-04-13 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]