Samsung Galaxy S7/S7Edge
Samsung Galaxy S7 | |
---|---|
Արտադրող | Samsung Electronics |
Էկրան | 5.1"/5.5" |
Տեսախցիկ | 12 MP |
Օպերատիվ հիշողություն | 4 ԳԲ LPDDR4 |
Հիշողության քարտ | հիշող քարտի աջակցություն microSD մինրև 200 ԳԲ |
Մշտական հիշողություն | 32 ԳԲ |
Մարտկոց | 3000/3600 mAh |
Քաշ | 152/157 գրամ |
Սերիա | Samsung Galaxy S |
Նախորդ | Samsung Galaxy S6 |
Հաջորդ | Samsung Galaxy S8 |
Samsung Galaxy S7 (SM-G930, SM-G935), սմարթֆոն յոթերորդ սերնդի Galaxy S, թողարկել է Samsung Electronics 2016 թվականի փետրվարի 21 Բարսելոնա քաղաքում MWC միջազգային ցուցահանդեսում[1]։
Մոդելը տարբերվում է 12-մեգապիքսելանոց հիմնական տեսախցիկով, որի հիմքում ընկած է f1.7 «խելացի» համակարգը, որը ունի օպտիկական կայունացում, իմֆրակարմիր ֆոկուս և Real-Time HDR ռեժիմի աջակցություն, որը բարելավում է մատնահետքի սկաների աշխատանքը։ Ինչպես նաև Samsung Galaxy S7 ստացել է խոնավությունից պաշտպանող համակարգ IP68 ստանդարտով, սմարթֆոնը 30 րոպե կարող է լինել 1,5 մ խորությունում։
Փորձարկումների արդյունքները ցույց են տվել, որ սմարթֆոնի օգտատերն առանց դժվարությունների հեշտությամբ կարող է այն կառավարել կեղտոտ ձեռքերով կամ անձրևի ժամանակ։ Սմարթֆոնը կարող է կայուն մնալ նույնիսկ այն ժամանակ, երբ ամբողջովին ընկղմված է ջրի մեջ[2] ։
Տեխնիկական տվյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սարքավորման դրույթը
[խմբագրել | խմբագրել կոդը]Սմարթֆոնն ունի 64-բիթանոց ութ միջուկանի Exynos 8890 պրոցեսոր, կատարելով 14 նմ պրոցես։ Որպես գրաֆիկական պրոցեսոր տեղադրված է Mali-T880MP12։ Որոշ շուկաների համար ընկերությունը արտադրել է Snapdragon 820 միկրոսխեմաներով և որպես գրաֆիկական պրոցեսոր օգտագործել է Adreno 530։
Օպերատիվ հիշողություն կազմում է 4 ԳԲ, LPDDR4 տեսակի։ Սմարթֆոնը կարող է ունենալ 32 կամ 64 ԳԲ մշտական ներքին հիշողություն (դրանցից 8 ԳԲ զբաղեցնում է օպերացիոն համակարգը)[3]) 16 ԳԲ տարբերակ չկա։ Galaxy S7 տարբերվում է microSD քարտով մինչև 200 ԳԲ, որը իր հերթին կարող է SIM-քարտի տեղ լինել (միայն Duos մոդելների համար, որտեղ նման հնարավորություն ունի 930FD, իսկ 930F տարբերակը չունի)։ Galaxy S7 մարտկոցի հզորությունը կազմում է 3000 мАч, իսկ Galaxy S7 Edge — 3600 мАч։ Երկու մոդելներն էլ ունեն անլար լիցքավորման հնարավորություն։
Երկու տարբերակների էկրաններն էլ աշխատում են Super AMOLED տեխնոլոգիայով, Quad HD (1440x2560 պիքսելանոց) բանաձևով։ Սմարթֆոնի էկրանը հնարավորություն ունի ցուցադրել 576 ppi պիքսելների խտությունը։
Ծրագրային ապահավում
[խմբագրել | խմբագրել կոդը]Օպերացիոն համակարգը Android 7.0 Nougat, Grace UX ինտերֆեյսով, որն հայտնի է TouchWiz։
Պաշտոնական շնորհանդեսում չէր հայտարարվել սմարթֆոնի մեկ օգտակար գործառույթ, որը սմարթֆոնը կարող է դարձնել անլար ցանցի շարժական մուտքի կետ։ Ավելի ուշ դրա մասին հայտնեցին Իտալական HDBlog, որոնք ստուգել էին սմարթֆոնի բոլոր առաջնային թեստավորումները։ Նրանք նաև հայտնել էին, որ այս նոր S-սերիայի սմարթֆոնը նաև կարող է դառնալ բջջային երթուղղիչ և այլ սարքերին Wi-Fi տարածել։ Այդ ռեժիմն ակտիվացնելու համար անհրաժեշտ է կարգավորումների անլար միացությունների բաժնում միացնել Enable Wi-Fi Sharing ֆունկցիան[4]։
Պարգևները
[խմբագրել | խմբագրել կոդը]Գովազդից մեկ ամիս հետո Samsung Galaxy S7, Consumer Reports տարբերակը ճանաչվեց տարվա լավագույն սմարթֆոն։ Բարձր են գնահատվել գեղեցիկ էկրանը, տեսախցիկը և հզոր պրոցեսորը։ Բացի այդ Consumer Reports նշել է microSD-քարտի հայտնվելը և պաշտպանությունը փոշուց և խոնավությունից[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Galaxy S7 is Samsung's 'greatest hits' phone: Last year's design with better features (hands-on)». CNET.
- ↑ «Samsung Galaxy S7: тест на водонепроницаемость». androidlime.ru. Վերցված է 2016 թ․ մարտի 24-ին.
- ↑ «Galaxy S7 поставляется с 8 ГБ заполненной памяти». androidlime.ru. Վերցված է 2016 թ․ մարտի 24-ին.
- ↑ «Samsung Galaxy S7 и S7 Edge могут раздавать Wi-Fi по Wi-Fi». androidlime.ru. Վերցված է 2016 թ․ մարտի 24-ին.
- ↑ «Samsung Galaxy S7 признан лучшим смартфоном». androidlime.ru. Վերցված է 2016 թ․ մարտի 24-ին.