Samsung Galaxy Note 3

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Samsung Galaxy Note 3
Արտադրող
Samsung Electronics
Օպերատիվ
հիշողություն
3 ԳԲ
Չափս151,2 x 79,2 x 8,3 մմ
Քաշ168 գ
ՍերիաSamsung Galaxy Note
ՆախորդSamsung Galaxy Note II
ՀաջորդSamsung Galaxy Note 4

Samsung Galaxy Note 3, «Samsung Electronics» ընկերության սմարթֆոնը, որը վաճառքի է հանվել 2013 թվականի սեպտեմբերի 25-ին։ Էկրանի չափսերի (5.7 դյույմ կամ 140 մմ) շնորհիվ այն միջանկյալ տեղ է զբաղեցնում հաղորդչի և պլանշետային համակարգչի («ֆաբլետ») միջև։ Աշխատում է Android օպերացիոն համակարգով։ Բացի չափից, այն տարբերվում է այլ սմարթֆոններից S Pen ստիլուսի առկայությամբ։ Այդ սարքավորումը Galaxy Note շարքից առաջին անգամ ներկայացվեց 2013 թվականի սեպտեմբերի 4-ին «Internationale Funkausstellung Berlin» կոնֆերանսում[1][2][3][4]։ Ի տարբերություն իր նախորդի՝ Galaxy Note 2-ի, Note 3-ի էկրանն ավելի մեծ է, սակայն սարքն ինքնին ավելի բարակ է և թեթև[5]։ Մարտկոցի հզորությունը ավելացել է մինչև 3200 մԱ/ժամ։ Մեծացել է նաև օպերատիվ հիշողությունը՝ դառնալով 3 ԳԲ (նախորդի 2 ԳԲ-ի համեմատ)։ Հեռախոսի հետևի հատվածը կարող է լինել սև, սպիտակ, վարդագույն կամ կարմիր[6][7]։

Ավանդաբար «Samsung»-ը հեռախոսն առաջարկում է սեփական ծրագրային ապահովմամբ, այդ թվում՝ նաև S Pen ստիլուսի համար։ Galaxy Note 3-ը մատակարարվում է նաև տեղադրված Samsung Knox համակարգով՝ ձեռնարկություններում սմարթֆոնն օգտագործելու համակարգային լուծմամբ[8]։

Տեխնիկական տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Samsung Galaxy Note 3 Neo

Սարքավորումային ապահովում[խմբագրել | խմբագրել կոդը]

GALAXY Note 3-ը թողարկվել է LTE և 3G տարբերակներով։ 3G տարբերակով Exynos 5 Octa-ն է, որը պարունակում է չորս միջուկանի ARM Cortex-A15 և չորս միջուկանի ARM Cortex-A7, որոնք գործում են «big.LITTLE» սկզբունքով, ինչը թույլ է տալիս համակարգին անցում կատարել երկու միջուկների խմբերին՝ կախված պահանջվող արտադրողականությունից, ինչպես նաև ARM Mali-T628 MP6 գրաֆիկային։ Որոշ շուկաների համար թողարկվում է LTE տարբերակը` հիմնված չորս միջուկանի Qualcomm Snapdragon 800 պրոցեսորի վրա՝ 2.3 ԳՀց հաճախականությամբ և Adreno 330 գրաֆիկայով[9][10]։

Galaxy Note 3-ն արտադրվում է 16, 32 կամ 64 ԳԲ ներքին հիշողությամբ, որը կարող է ընդլայվել մինչև 128 ԳԲ microSD քարտով (աշխատում է fat32 և exFat տարբերակներով)։

Էկրանը Super AMOLED է՝ 5.7 դյույմ չափով և 1080p թույլտվությամբ։ Հիմնական տեսախցիկը (13 ՄՊ) կարող է նկարահանել ոչ միայն 1080p ձևաչափով (մինչև 60 կադր/վայրկյան), այլև 4K որակի տեսահոլովակ (մինչև 30 կադր/վայրկյան)։ Տեսախցիկն ունի BSI-սենսոր, պատկերի ինտելեկտուալ կայունացում, լուսադիոդային LED լուսարձակ[11]։ Բացի այդ, Galaxy Note 3-ը նաև աշխատում է USB 3.0-ով[12]։

Մոդելը ներառում է մի շարք նոր տվիչներ, ներառյալ` մթնոլորտային ճնշումը, ջերմաստիճանը և խոնավությունը չափելու համար։ Տեղադրված է նաև գիրոսկոպ, էլեկտրոնային կողմնացույց, արագաչափ, մոտեցման և լուսավորության սենսոր, Հոլլի տվիչ[11]։ Կա նաև ինֆրակարմիր լուսադիոդ, որը թույլ է տալիս օգտագործել սմարթֆոնը որպես բազմակողմանի հեռակառավարման վահանակ։

Ծրագրային ապահովում[խմբագրել | խմբագրել կոդը]

Galaxy Note 3-ը աշխատում է Android 4.3 «Jelly Bean» տարբերակի հետ, իսկ որպես ինտերֆեյս՝ օգտագործում է ֆիրմային Samsung TouchWiz պատյանը։ 2014 թվականին ընկերությունը թարմացրեց ծրագրային ապահովումը մինչև Android 4.4.2 KitKat, իսկ 2015-ի սկզբին Samsung Galaxy S4-ի հետ միասին՝ մինչև Android 5.0 Lollipop: Սմարթֆոնում տեղադրված է նաև թարմացված ծրագրային ապահովում ստիլուս S-Pen-ի օգտագործման համար[13][14]։

«Air Command» - ստիլուսի ղեկավարում առանց էկրանին հպվելու և 5 արագ գործառույթով օժանդակ մենյու։

«Action Memo» - ձեռագիր նշումներ, որոնք այնուհետև ճանաչվում են հեռախոսով։ Ապա դրանք հնարավոր է կապել տարբեր գործողությունների հետ, այդ թվում՝ համաժամանակացնել Evernote-ի հետ, տրվում է մեկ տարվա պրեմիում բաժանորդագրություն[15][16]։

«Screen Write» - թույլ է տալիս նկարել էկրանը և նշումներ անել դրա վրա։

«ScrapBook» - պահպանում է ստիլուսով ընդգծված պատկերները։

«S Finder» - որոնում հեռախոսի և հիշողության քարտի մեջ։

«Pen Window» - էկրանին քառակուսի նկարելով՝ օգտատերը կարող է տեսնել լրացուցիչ գործողություններ կատարելու համար նախատեսված լողացող պատուհան։ Այն հայտնվում է հիմնական պատուհանի վրա, և հնարավոր է փակել ցանկացած ժամանակ։

«Multi Window» գործառույթ - թույլ է տալիս միաժամանակ բացել երկու հավելված և պատուհանների միջև տեղեկատվություն փոխանակել։

«MultiVision» - մեկ նկարը փոխանցում է մի քանի սարքավորման, կարելի է ստեղծել մեկ մեծ էկրան։

Սմարթֆոնն ունի նաև «My Magazine» նորությունների ագրեգատոր և «S Note»-ի թարմացված տարբերակ։

Արտադրողականության կեղծման մեղադրանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ars Technica» լրատվամիջոցների մասնագետները հայտնաբերել են, որ Snapdragon 800-ի հիմքի վրա սմարթֆոնի արտադրողականությունը ստուգող մի շարք հավելվածների, այդ թվում՝ Geekbench-ի, Quadrant-ի, Antutu-ի, Linpack-ի և GFXBench-ի թողարկման դեպքում ակտիվանում է պրոցեսորն արագացնող հատուկ ռեժիմ։ Արդյունքում այդ հավելվածների միջոցով Galaxy Note 3-ի արտադրողականությունը չափելիս այն արհեստականորեն գերազանցում է սմարթֆոնի սովորական աշխատանքային ռեժիմին։ Ավելի վաղ նմանատիպ մեղադրանքներ հնչել են նաև Samsung-ի մեկ այլ ֆլագմենի՝ Samsung Galaxy S4-ի դեմ[17][18]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Galaxy Note 3 + Gear» (ռուսերեն). samsung.com — Промоакция на начало продаж. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 6-ին.
  2. «IFA 2013: Samsung представила планшетофон Galaxy Note 3» (ռուսերեն). ferra.ru. 2013 թ․ սեպտեմբերի 4. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 5-ին.
  3. «IFA 2013: Samsung представила планшетофон Galaxy Note 3» (ռուսերեն). 3dnews.ru. 2013 թ․ սեպտեմբերի 4. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 5-ին.
  4. «Samsung Galaxy Note 3 makes official debut with 5.7-inch 1080p screen and faux-leather back, available September 25th» (անգլերեն). engadget.com. 2013 թ․ սեպտեմբերի 4. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 5-ին.
  5. «Сравнение Note 3 и Note 2» (ռուսերեն). samsunggalaxytabblog.ru. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 1-ին.
  6. «Samsung Galaxy Note 3 представлен официально» (ռուսերեն). overclockers.ru. 2013 թ․ սեպտեմբերի 5. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 5-ին.
  7. «Samsung's Galaxy Note 3 is bigger, faster, thinner, and lighter, but is it any better?» (անգլերեն). The Verge. 2013 թ․ սեպտեմբերի 4. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 5-ին.
  8. «Samsung KNOX» (ռուսերեն). samsung.com. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 5-ին.
  9. «Samsung Galaxy Note 3» (անգլերեն). gsmarena.com — технические данные и характеристики на английском. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 5-ին.
  10. «Samsung GALAXY Note 3 будет стоить в России 34 990 рублей» (ռուսերեն). hi-tech.mail.ru. 2013 թ․ սեպտեմբերի 5. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 6-ին.
  11. 11,0 11,1 «Ещё больше. Ещё мощнее» (ռուսերեն). androidjam.ru. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 6-ին.
  12. «Samsung Galaxy Note 3 sports USB 3.0 connector for faster transfers and charging» (անգլերեն). sammobile.com. 2013 թ․ սեպտեմբերի 5. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 6-ին.
  13. «Презентация Samsung Galaxy Note 3, Galaxy Note 10.1 2014 и часов Gear» (ռուսերեն). mobile-review.com. 2013 թ․ սեպտեմբերի 5. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 6-ին.
  14. «Samsung Galaxy Note 3: 5.7-дюймовый FullHD-дисплей, 13-МП камера и 3 гигабайта ОЗУ» (ռուսերեն). gagadget.com. 2013 թ․ սեպտեմբերի 4. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 6-ին.
  15. «Evernote теперь интегрирован в Samsung Galaxy Note 3» (ռուսերեն). evernote.com — новости с блога evernote. 2013 թ․ սեպտեմբերի 5. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 6-ին.
  16. «Первый взгляд на Samsung Galaxy Note 3» (ռուսերեն). itc.ua. 2013 թ․ սեպտեմբերի 5. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 5-ին.
  17. Ron Amadeo (1.10.2013). «Note 3's benchmarking "adjustments" inflate scores by up to 20%» (անգլերեն). Ars Technica. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 27-ին.
  18. «Samsung Again Caught Inflating Benchmarking Scores, Phil Schiller Calls 'Shenanigans'». MacRumors. 1.10.2013. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 27-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]