SPARQL

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
SPARQL
W3C® Icon.svg
Տեսակ recursive acronym և հարցումների լեզու
Ստեղծող Carlos Buil Aranda[1] և Eric Prud'hommeaux[1]
Ստանդարտացման մարմին Համացանցի կոնսորցիում
Կայք w3.org/TR/2013/REC-sparql11-overview-20130321/
SPARQL Վիքիպահեստում

SPARQL (անգլերեն SPARQL Protocol and RDF Query Language ռեկուրսիվ հապավումից[2]), RDF հարցումների լեզու, որը տվյալների բազաների իմաստային հարցումների լեզու է՝ Resource Description Framework (RDF) ֆորմատի տվյալները գտնելու և մշակելու հնարավորությամբ[3][4]։ Այն խորհուրդ է տրվում W3C համընկերության կողմից[5][6][7] և համարվում է սեմանտիկ համացանցի տեխնոլոգիաներից մեկը[8][9]։

Այն թույլատրում է՝ եռակի նմուշներից, կոնյունկցիաներից, դիզյունկցիաներից և ոչ պարտադիր նմուշներից կազմված հարցումներ[10]։ Կարող է փոխարինել գործող մի քանի ծրագրավորման լեզվի[11]։ Գոյություն ունեն SPARQL հարցումներ կառուցելու համար նախատեսված գործիքներ, օրինակ՝ ViziQuer-ը, որը SPARQL հարցումների գրաֆիկական կառուցման հնարավորություն է տալիս[12]։ Բացի դա, գոյություն ունեն SPARQL հարցումները այլ հարցման լեզուների (օրինակ՝ SQL[13] և XQuery[14]) թարգմանող գործիքներ։

Հարցման տեսակներ

Տվյալների բազայից տվյալներ կարդացող հարցումների դեպքում SPARQL լեզվում գոյություն ունեն տարբեր նպատակների համար ձորս տարբերակներ՝

SELECT հարցում
Օգտագործվում է արժեքների դուրսբերման համար, արդյունքները ցուցադրվում են աղյուսակի տեսքով։
CONSTRUCT հարցում
Օգտագործվում է տվյալների դուրսբերման և վավեր RDF տեղափոխելու համար։
ASK հարցում
Ապահովում է True/False տիպի հարցում։
DESCRIBE հարցում
Ստանում է RDF-ռեսուրսի նկարագրությունը:

Այս բոլոր հարցումների ձևերը պարունակում են WHERE բլոկ՝ հարցումը սահմանափակելու համար, չնայած, DESCRIBE -ի դեպքում WHERE -ը ոչ պարտադիր է։

SPARQL 1.1-ը նախատեսում է տվյալների բազան թարմացնող մի քանի նոր հարցումների տեսակներով լեզու։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://www.w3.org/TR/2013/REC-sparql11-overview-20130321/#Acknowledgements
  2. Dave Beckett (6 Oct 2011)։ «What does SPARQL stand for?»։ semantic-web@w3.org 
  3. Jim Rapoza (2 May 2006)։ «SPARQL Will Make the Web Shine»։ eWeek։ Վերցված է 2007-01-17 
  4. Segaran, Toby; Evans, Colin; Taylor, Jamie (2009). Programming the Semantic Web. O’Reilly Media, Inc., 1005 Gravenstein Highway North, Sebastopol, CA 95472. էջ 84. ISBN 978-0-596-15381-6. 
  5. «Semantic Web Activity News» (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-06-02-ին։ Վերցված է 2011-06-10 
  6. «W3C Semantic Web Activity News – SPARQL is a Recommendation»։ W3.org։ 2008-01-15։ Վերցված է 2009-10-01 
  7. «XML and Semantic Web W3C Standards Timeline»։ 2012-02-04։ Վերցված է 2013-11-27 
  8. «W3C Semantic Web Activity Publications» (անգլերեն)։ W3C։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-06-02-ին։ Վերցված է 2009-11-23 
  9. «Berners-Lee looks for Web's big leap» (անգլերեն)։ Վերցված է 2011-06-10 
  10. «XML and Web Services In The News»։ xml.org։ 6 October 2006։ Վերցված է 2007-01-17 
  11. «SparqlImplementations – ESW Wiki»։ Esw.w3.org։ Վերցված է 2009-10-01 
  12. «ViziQuer a tool to construct SPARQL queries automatically»։ lumii.lv։ Վերցված է 2011-02-25 
  13. «D2R Server»։ Վերցված է 2012-02-04 
  14. «SPARQL2XQuery Framework»։ Վերցված է 2012-02-04 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Bob DuCharme: Learning SPARQL. Querying and Updating with SPARQL 1.1. O’Reilly Media, 2. Auflage 2013, ISBN 978-1-4493-7143-2
  • Sanja Jahnke: SPARQLuS:DR- Konzeption und Implementierung eines DESCRIBE-Operators für RDF. GRIN Verlag, 2008, ISBN 978-3-638-95239-2

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

SPARQL Syntax Expressions (alternatively, SPARQL S-Expressions) is the RDF–centric syntax.

Open SPARQL web services