SIW

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ՏեսակՀամակարգչային ծրագիր
Գրված է՝C++
ՕՀWindows
Կայքgtopala.com(անգլ.)

SIW(System Information for Windows), սա օգտագործման մեջ հասարակ և հզոր գործիք է, որը օգտատիրոջը տրամադրում է մանրամասն տեղեկություն համակարգչի սարքային ապահովման, ցանցային տեղեկություն, տեղադրված ծրագրային ապահովման մասին, ինչպես նաև համակարգային հավելումների մասին։

Բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սարքավորումներ» կատեգորիա[խմբագրել | խմբագրել կոդը]

SIW-ը օգտատիրոջն է տրամադրում մանրամասն տեղեկություն համակարգչի յուրաքանչյուր սարքավորման, այդ թվում մշակիչի, PCI, ցանցային ադտապտերների, մայրական սալիկի, սենսորի, օպտիկական և կոշտ սկավառակների, BIOS, հիշողության, համակարգային սլոթների, հոսանքի, ձայնային սարքերի, ռեսուրսների և այլնի մասին։

«Ցանց» կատեգորիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծրագիրը ունակ է կատարել ցանցի ընդլայնված որոնում և մանրամասն ցուցադրել տեղեկություն նրա մասին, այդ թվում ազատ պորտերի մասին, ցանցային շրջապատման և այլնի մասին։

«Ծրագրեր» կատեգորիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս ամենի հետ մեկ տեղ, SIW-ը կատարում է որոնում է էկրանին է ցուցադրում տեղեկությունները՝ տեղադրված ծրագրային ապահովման, սարքերի, օպերացիոն համարակարգի, տեղադրված թարմացումների, ներբեռնված DLL-ների, համակարգային թղթապանակների և ֆայլերի և այլնի մասին։

Ներառված ծրագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գաղտաբառեր որոնող
  • Eureka
  • SAPI-ի թեստ
  • MRU դիտորդ
  • MAC-հասցեի փոխարինող
  • Արագության թեստավորում
  • Պրոցեսսների և հիշողության բեռնում
  • IE URL շպիոն
  • Մոնիտորի թեստ
  • Համակարգչի հեռակա վերաբեռնում
  • Ցանցի տարիֆ
  • DMI-ի անալիզ
  • և շատ այլ հավելումներ։

Տվյալների արտահանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացի տվյալների դիտումից ծրագիրը ունակ է պահպանել ստացված տեղեկությունը html, xml (shareware), csv (shareware) և txt (shareware) ֆորմատներով կամ տպել։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Դիագնոստիկա․ System Information for Windows (SIW) 2010-03-10». iXBT. 2010 թ․ մարտի 11. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 8-ին.
  • Սերգեյ և Մարինա Բանդորենկո (2010 թ․ հուլիսի 20). «SIW (System Information for Windows) 2010 build 0714: ԱՀ-ի դիագնոստիկա և անալիզ». 3DNews. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 8-ին.(չաշխատող հղում)
  • SIW-ի պաշտոնական կայք