Rigs of Rods
![]() | |
---|---|
![]() | |
Տեսակ | համակարգչային խաղ |
Գրված է՝ | C++ և AngelScript? |
Ինտեսֆեյս | wxWidgets |
ՕՀ | Լինուքս, մաքՕՍ և Windows |
Շարժիչ | Ogre3d? |
Լույս տեսավ՝ | օգոստոսի 11, 2005 |
Պլատֆորմ | Լինուքս, Windows, Mac OS և մաքՕՍ |
Արտոնագիր | GNU GPL |
Կայք | rigsofrods.org(անգլ.) |
Ելակոդ | github.com/RigsOfRods/rigs-of-rods |
![]() |
Rigs of Rods (RoR), անվճար և ազատ ավտոսիմուլյատոր[1], մուլտի-սիմուլյատոր (ավիացիա, ջրային և երկաթուղային տրանսպորտ և այլն), որն օգտագործում է փափուկ մարմինների ֆիզիկան մեքենաների շարժման և դեֆորմացիայի մոդելավորման համար։ Խաղը կառուցված է փափուկ մարմինների հատուկ շարժիչի օգտագործմամբ, որը կոչվում է Beam և նմանեցնում է փոխկապակցված հանգույցների ցանց (ամրաշրջանակի և անիվների ձև) ու հնարավորություն է տալիս մոդելավորել դեֆորմացվող օբյեկտներ։ Պատերի կամ տեղանքի հետ բախումն անընդհատ դեֆորմացնում է մեքենան։ Օգտագործվում է OGRE գրաֆիկական շարժիչ DirectX9 և OpenGL ռենդերներով։
Խաղի ընթացք[խմբագրել | խմբագրել կոդը]
Rigs of Rods-ում չկա առաջնային նպատակ, բայց սցենարի ենթադրում է առաքելության կատարում։ Մուլտիփլեյերն աջակցում է մինչև 16 օգտագործողի՝ մեկ դաշտում բախումների սիմուլյացիայի միջոցով։
Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]
Օգտագործողները հաճախ ավելացնում են մեքենայի իրենց մոդելները։ Մոդելներն ստեղծվում են հանգույցների և ճառագայթների միջոցով (ճառագայթ) և աջակցում են 3D մոդելներին և ցանցերին` դրանց ավելացնելու համար։ Կարող ընտրվել վերգետնյա տրանսպորտ, ինքնաթիռներ և նավակներ։ Կնֆիգուրացիայի ֆայլը նկարագրում է շարժիչի, ֆոտոխցիկի, անիվների, լուսարձակների և այլնի բնութագիրը և դիրքը տարածության մեջ։
Մուլտիփլեյեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Rigs of Rods-ն աջակցում է մւլտիփլեյրեին` 0.33 տարբերակից սկսած[2]։ Մուլտիփլեյերը տարբերվում է առանձին խաղացողից. օրինակ, որոշ օբյեկտների անիմացիան չի աշխատում մուլտիփլեյերի մեջ, բայց մշակողները փորձում են շտկել այն։ Հիմնականում մուլտիփլեյերն օգտագործվում է մեքենայի վթարների սիմուլյացիայի համար։ Մրցավազքը նույնպես մատչելի է մուլտիփլեյերի մեջ[3]։
Ֆորում[խմբագրել | խմբագրել կոդը]
Rigs of Rods-ն ունի համայնքի ֆորում[4] ավելի քան 2000 օգտագործողով։ Օգտագործողները քննարկում են նոր վարկածները, առաջարկում են մշակողներին ուղղումներ, խոսում տրանսպորտի և տեղանքի նոր տիպային մոդելների մասին։
Տարբեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հասանելի է խաղի պաշտոնական խաղային պահեստարանըձևափոխումների, տրանսպորտային մոդելների և քարտեզների համար[5]։
- Առաջին հրատարակված տարբերակը (0.11) թողարկվել է 2005 թվականի օգոստոսի 5-ին։
- Լրացումների և փոփոխությունների մեծ մասը կատարվում են էնտուզիաստների, ոչ թե զարգացման թիմի կողմից։
- Խաղի բովանդակության փոփոխման համար մատչելի են փոփոխման գործիքներ և փաստաթղթեր[6]։
- Այս խաղի նախատիպը 1nsane է։
Քննադատական գնահատական[խմբագրել | խմբագրել կոդը]
Բրայան Բեքմանը Ռիգս Ռոդսի մասին ասել է. «Լավագույն մեքենայական սիմուլյացիոն խաղերից մեկն է, որ ես երբևէ տեսել եմ»[7][8]։ Rigs of Rods-ը եղել է PC Gamer UK 2007 թվականի սուրբծննդյան թողարկման մեջ[9]։ Ֆրանսիական MicroSim ամսագիրը նկարագրել է Rigs of Rods-ը իր 2008 թվականի հունիսյան համարում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ricordel Pierre-Michel (2009-02-08)։ «Rigs of Rods is going Open Source»։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-06-ին։ Վերցված է 2009-02-08
- ↑ «Список изменений»։ 2011-11-19(չաշխատող հղում)
- ↑ «Rigs of Rods Races»։ 2011-11-19։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-06-ին
- ↑ «Форум игры Rigs of Rods»։ 2011-11-19։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-06-ին
- ↑ «Хранилище модификаций для Rigs of Rods»։ 2011-11-19։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-06-ին
- ↑ «Документация»։ 2015-08-19։ Արխիվացված է օրիգինալից 2015-08-21-ին
- ↑ Dr. Brian Beckman (2007-08-31)։ Dr. Beckman discusses physics in Rigs of Rods (YouTube)
- ↑ Brian Beckman: The Physics in Games — Real-Time Simulation Explained | Charles | Channel 9
- ↑ Stone Tim (December 2007)։ «Keep on truckin'»։ PC Gamer UK։ էջ 106