Porsche 918 Spyder, հիբրիդային սուպերմեքենա, որն արտադրվում է գերմանական Porsche-ի կողմից։ Արտադրվում է 2 մոդելի ձևով՝ 918 Spyder(ստանդարտ) և 918 Spyder "Weissach Package"(թեթևացված)։ Մեքենան պատրաստված է Porsche RS Spyder մրցարշավային մեքենայի հիման վրա և յուրաքանչյուր 100 կմ ճանապարհին ծախսում է ընդամենը 3.3 լիտր վառելիք։ Մեքենան ամբողջությամբ պատրաստված է ածխապլաստից։
Նման մեքենա ստեղծելու գաղափարը փորձարկվել է մրցարշավային Porsche 911 GT3 R Hybrid-ի վրա։ 2010 թվականի դեկտեմբերին այդ մեքենան ստացավ գերմանական ավտոսպորտի միության «Շրջակա միջավայրի պահպանություն» մրցանակը։
Առաջին անգամ 918 մոդելի մեքենան պատրաստվեց ռոդսթերի թափքով և ցուցադրվեց Ժնևի ավտոսալոնում 2010 թվականին՝ որպես կոնցեպցիոն մեքենա։ 918 Spyder-ի կոնցեպտի վերամշակումը և արտադրության անցումը տևեց ընդամենը 5 ամիս։
2012 թվականի հուլիսին Porsche-ն ստացավ ավելի քան հազար պատվեր 918 մոդելի համար, սակայն ընկերությունը նշեց, որ մեքենան կարտադրվի ընդամենը 918 օրինակով։ Ընկերությունը մեքենայի համար տալիս է 4 տարի, իսկ միայն էլեկտրաշարժիչների համար՝ 7 տարի երաշխիք։
Մեքենայի գինը կազմում է 768026 €, որը գերազանցում է ընկերության ամենաթանկ սերիական մոդելի ՝ Porsche Carrera GT-ի արժեքը։