PlusToken

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
PlusToken
Ֆինանսական բուրգ, բազմամակարդակ մարկետինգային ընկերություն Խմբագրել Wikidata
Ստեղծում2018 Խմբագրել Wikidata
Լուծարման ամսաթիվ2019 Խմբագրել Wikidata

PlusToken, ֆինանսական բուրգ, որը գործել է ամբողջ աշխարհում, բայց ներդրողները հիմնականում եղել են Չինաստանից և Հարավային Կորեայից[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

PlusToken-ը մեկնարկել է 2018 թվականի ապրիլին[2]։ Այն առաջարկել է ամսական վճարումներ իր կրիպտոարժույթի դրամապանակից օգտվողներին[3]։ Դրա հետ էր կապված նաև Plus թոքենը[4]։ PlusToken-ի ստացած կրիպտոարժույթի ընդհանուր գումարը գնահատվում էր (հիմնվելով 2019 թվականի գների վրա) 2-ից մինչև 2,9 միլիարդ ԱՄՆ դոլար[1][5][6]։

Ենթադրվում էր, որ PlusToken-ի կրիպտոարժույթի վաճառքը դարձել է բիթքոյնի գների անկման պատճառ[7][8][9]։

2019 թվականի հունիսին[10] Չինաստանի վեց քաղաքացիներ, որոնք կապված էին սխեմայի հետ, ձերբակալվել են Վանուատուում և արտաքսվել Չինաստան՝ դատարանի առաջ կանգնելու համար[2]։

2020 թվականի հուլիսին Չինաստանի հանրային անվտանգության նախարարությունը հայտարարել է, որ ձերբակալվել են «հանցագործության 27 գլխավոր կասկածյալները» և PlusToken-ի 82 «առանցքային» անդամները[11]։

2020 թվականի նոյեմբերին Ցզյանսուի դատարանը սխեմայի հետևում կանգնած պարագլուխներին դատապարտել է երկուսից տասնմեկ տարվա ազատազրկման[5]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Vinga, Paul; Jeong, Eun-Young (2020 թ․ փետրվարի 8). «Cryptocurrency Scams Took in More Than $4 Billion in 2019». The Wall Street Journal.
  2. 2,0 2,1 McGarry, Dan (2019 թ․ հուլիսի 17). «Who Are the PlusToken Six?». Vanuatu Daily Post.
  3. «Plus Token Wallet Review: Mobile crypto wallet Ponzi scheme». BehindMLM. 2018 թ․ հոկտեմբերի 20.
  4. Orcutt, Mike (2019 թ․ հունվարի 20). «Millions of people fell for crypto-Ponzi schemes in 2019». MIT Technology Review.
  5. 5,0 5,1 Sidney, Leng (2020 թ․ դեկտեմբերի 1). «Chinese cryptocurrency scam ringleaders jailed in US$2.25 billion Ponzi scheme involving PlusToken platform». South China Morning Post.
  6. Takahashi, Dean (2019 թ․ օգոստոսի 12). «CipherTrace: Cryptocurrency thefts, scams, and fraud could hit $4.3 billion in 2019». VentureBeat.
  7. Kharif, Olga (2019 թ․ օգոստոսի 15). «Bitcoin Drop Not Likely Triggered by Scam Dump, Researcher Says». Bloomberg.
  8. Kharif, Olga; Huang, Zheping (2019 թ․ դեկտեմբերի 16). «Chinese Crypto Scam Unwind Suggests Bitcoin Risks Extending Drop». Bloomberg.
  9. Canellis, David (2019 թ․ դեկտեմբերի 17). «Bitcoin's failing price could be caused by $2B Chinese Ponzi scheme dumping its crypto». The Next Web.
  10. McGarry, Dan (2019 թ․ հունիսի 29). «SIX CHINESE FACE DEPORTATION». Vanuatu Daily Post.
  11. Osborne, Charlie (2020 թ․ հուլիսի 31). «China arrests over 100 people suspected of involvement in PlusToken cryptocurrency scam». ZDNet.