Phyllium

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Phyllium
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Լատիներեն անվանում
Phyllium



Phyllium, միջատների դաս, որ գույնով և մարմնի ձևով ընդօրինակում է տերևի: Տարածված է Հարավարևելյան Ասիայի արևադարձային գոտիներում:

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս միջատները հիմնականում վառ կանաչ գունավորում ունեն, բայց երբեմն հանդիպում են նաև դեղին և նարնջագույն գունավորմամբ: Որոշ տեսակների մոտ մարմնի եզրին առկա են սև կամ շականակագույն կետեր, որոնք լրացուցիչ նմանություն են հաղորդում տերևի: Արտահայտված է սեռական դիմորֆիզմը, էգերը ավելի խոշոր են արուներից և երբեմն տարբերվում են նրանցից իրենց մարմնի ձևով: Երկարությունը հասնում է 12,5 սմ-ի: Էգերի մարմինը լայն է ու հարթ, իսկ արուներինը հիմնականում նեղ է, ավելի երկար, ամբողջ մարմինը ծածկող թևերով: Թեթև քաշի շնորհիվ արուների որոշ տեսակներ կարողանում են թռչել, բայց շատ կարճ տարածության վրա:

Բնության մեջ մեծ ժամանակահատվածը անց են կացնում ծառերի ու թփերի տերևների վրա, ինչին նմանակում են իրենց տեսքով և ինչով սնվում են:

Էգերը կարող են բազմանալ կուսածնության միջոցով, այսինքն առանց արուի: Օրինակ Phyllium giganteum ներկայանում է հիմնականում կուսածին էգերով, իսկ արուներ հազվադեպ են հանդիպում: Էգերը միջին հաշվով օրական դնում են 2-3 ձու, որոնք իրենց տեսքով նման են բուսական սերմերի: Թաց սուբստրատ ընկնելու դեպքում ձվերի գույնը դառնում է ավելի մուգ:

Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Phyllium bioculatum
Արուն (աջից) և էգը

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]