Notes from Vanadzor: Urban Armenian Rock

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Notes from Vanadzor: Urban Armenian Rock
Լավ Էլիի
Թողարկված2006
Ժանրալտերնատիվ ռոք, Ֆոլկ-ռոք
Տևողություն42:12
ԼեզուՀայերեն
ԼեյբլPomegranate
ՊրոդյուսերՌաֆֆի Մենեշյան
Լավ Էլիի ալբոմների ժամանակագրություն
Էսսեներ (1999) Notes from Vanadzor: Urban Armenian Rock (2006)

Notes from Vanadzor։ Urban Armenian Rock, հայկական Լավ էլի ռոք-խմբի չորրորդ ալբոմն է, թողարկվել է 2006 թվականին՝ «Pomegranate» լեյբլից։ Ալբոմը բաղկացած է 11 երգից, տևողությունը՝ 42 րոպե[1][2]։

2001 թվականին Գոռ Մխիթարյանի նախաձեռնությամբ խումբը, 2 տարի ընդմիջումից հետո հավաքվել եր, և 14 ամսվա ընթացքում պատրաստեցին նոր ալբոմի նյութը։ Արդեն հաջորդ տարի խումբը պատրաստ էր սկսել ձայնագրման աշխատանքները, սակայն «թվային հեղափոխությունից» հետո անկախ լեյբլներում բարձր սակագների պատճառով ձայնագրությունը հետաձգվեց մինչ 2006 թվականը[3]։

Երգացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգերի հեղինակներն են Գոռ Մխիթարյանը և Մհեր Մանուկյանը։

# Անվանում Տևողություն
1. «Սկիզբը»   5:55
2. «Թե ինչ ես անում, երբ տանը մենակ ես մնում»   3:23
3. «Գտա քեզ երկնքում»   4:41
4. «Դե գնա»   4:00
5. «Սառնարան»   2:04
6. «Ճամփորդական»   3:26
7. «Փող»   5:24
8. «Ասք Լուսնի մասին»   3:37
9. «Ես ձեզ պես չեմ»   4:04
10. «Գարուն է եկել»   4:06
11. «Լավ Էլի (գործիքային)»   1:32

Ձայնագրել են[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մհեր Մանուկյան - վոկալ, կիթառ
  • Գոռ Մխիթարյան - կիթառ, բեք-վոկալ
  • Վահե Տերտերյան - բաս-կիթառ
  • Դավիթ Գրիգորյան - հարվածային
  • Ռաֆֆի Մենեշյան - պրոդյուսեր
  • Միքայել Մարգարյան - ձայնային ռեժիսոր, մոնտաժ

Ծանուցումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]