Այս ալբոմի նյութը ստեղծվել է 2008-2009 թվականներին Perfect Symmetry ալբոմի աջակցության համար ձեռնարկված համաշխարհային շրջագայության ժամանակ։ «Night Train EP» ալբոմը կարելի է համարել Keane խմբի ամենաանսովոր աշխատանքը՝ այստեղ ընդգրկված են ռեփի և ճապոնական վոկալի էլեմենտներով երգեր։ Մնացյալում ոճը նման է Perfect Symmetry ալբոմի ոճին։ Առանձնանում է «My Shadow» ստեղծագործությունը։